Դեռևս 2020–ի հունիսին Կառավարությունը 2 մլրդ դրամից ավելի գումար է ծախսել Թուրքիայի հետ փակ սահմանի ճանապարհը վերանորոգելու համար․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
«Հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» գործընթացը լոկ ծխածածկույթ է, լոկ գեղեցիկ փոքրիկ դետալների մի ամբողջ հավաքածու է, որը հրամցվում է մեր ժողովրդին, իբր տեղի են ունենում լուրջ գործընթացներ»,- ասուլիսում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ներկայացնելով մի շարք փաստաթղթեր, կառավարության որոշումներ, թուրքական մամուլում հրապարակումներ։