Փոխել Հերմինե Նաղդալյանին և ԵԽԽՎ ուղարկել լուրջ կադրեր
Վաղը ԵԽԽՎ-ում քննարկման է դրվելու միանգամից երկու հակահայկական զեկույց՝«Բռնության էսկալացիան ԼՂ-ում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում», «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչներին միտումնավոր ջրից զրկելը»:
newspress.am-ի հետ զրույցում քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը նշեց, որ ոչ միայն ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին պետք է փոխել, այլ բոլոր անդամներին և առհասարկ խորհրդանն է անհրաժեշտ լուծարել:
«Պետք է հակահարվածին պատրաստվեին ոչ թե վերջին օրերին, այլ մեկ տարի առաջ, մենք ո՞վ ունենք ԵԽԽՎ-ում, լեզու գիտե՞ն, զեկույցները կարդացե՞լ են»,- նշեց քաղաքագետը:
Քաղաքագետը նաև ընգծեց, որ ոչ միայն հայկական կողմն է ուշ արձագանքում, այլև միջազգային կազամկերպությունները.« Ադրբեջնական անհեթեթ խավիարային դիվանագիտությունը վիրավորանք է ոչ միայն հայ, այլև համաշխարհային հանրության համար, ուստի պետք է ընդհանուր հակազդեցություն լինի, ի՞նչ է, աշխարհը կառավարվում է խավիրային դիվանգիտությա՞մբ»,-եզրափակեց նա: