Հող են պատրաստում. «Հրապարակ»Քննություն հանձնելու գումար են փոխանցել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ ինչ է բացահայտվել ԵՊՀ-ում ձերբակալությունների գործով․ «Ժողովուրդ»ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԷրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՔննարկվել է Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը տեխնոլոգիական կրթության ոլորտումԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվի«Կտեսնեմ». Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Իսրայելի նոր կառավարության ձևավորմանըՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՈւկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Զելենսկին մանրամասներ է հայտնելԳալյանի գլխավորությամբ քննարկվել է Պրոբացիայի ծառայության գործառութային վերափոխման հայեցակարգըCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակը«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsՀայաստան-Սլովենիա գործարար համաժողով է տեղի ունեցելԹուրքիան նախազգուշացրել է Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՎթարային ջրանջատում Արագածոտնի մարզում. հասցեներԳերմանիայում պայթյունը քանդել է բնակելի շենքի մի մասը. չորս մարդ տուժել է, երեքն անհետ կորել ենԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՄբապեի սկանդալային արտահայտությունից հետո Ռեալը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկելՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող Ա․ Բադալյանի հետԳերմանիան քվանտային կապի փորձնական ցանց է գործարկել՝ կիբեռհարձակումներից պաշտպանվելու համարՔննարկվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-հնդկական համագործակցության հնարավորությունըԽարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲՌուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններինՀայաստանի արդարադատության նախարարը հաստատեց․ դատարանի որոշումների կատարումը պարտադիր է բոլորի համարՌուսաստանի ԶՈւ–ն Ուկրաինայում հարվածներ է հասցրել նավերի, լոգիստիկ կենտրոններիԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԻշխանություններն անցողիկ են, հայրենիքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և մեր հերոսները՝ հավերժականԵրվանդ Օտյանի փողոցում փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի, որոնք հոսպիտալացվել ենՖրանսիայում անկարգությունների մասնակիցներին կարող են պարտավորեցնել մինչև 10 հազար եվրո փոխհատուցում վճարել պատճառված վնասի համարՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Ֆրանսիական զորքերը առաջին անգամ հետ են մղել հութիների հրթիռային հարձակումը Բան Էլ Մանդեբի նեղուցումԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումըԵս եմ հանձնարարել պարեկային ծառայությանը, որ փարոսիկներն անջատած վարեն մեքենաները. ՆԳՆ (տեսանյութ)Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԹող գլուխները տան պատին, հետո էլի տան, որ հասկանան. Փաշինյանը հունից դուրս եկավ (տեսանյութ)Իրանի քաղաքացու բնակարանից հափշտակել են 10 հազար դոլար, ոսկյա շղթա և մոտ 40 հազար դոլարի վարսերՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըԴավիթ Խուդաթյանի անունով և լուսանկարով ստեղծվել է կեղծ օգտահաշիվԱլեքսան Ալեքսանյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինՄեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամԹրամփը ծրագրում է հանդիպում անցկացնել Զելենսկու և Պուտինի հետ10 բջջային հեռախոս և թմրանյութի նմանվող զանգված․ ՔԿՀ-ում կանխվել են փոխանցման փորձեր
Արխիվ

Անգամ Եվրադատարանը չի կարողանում զսպել հայ պաշտոնյաների ախորժակը

2016թ-ը սկսվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի երեք վճռով:

Նշենք, որ 2002թ-ից` Հայաստանի անդամակցությունից հետո Եվրադատարան մասամբ դիմել են «հանրային գերակա շահերի» զոհերը, որոնց վերաբերյալ դատավճիռներ սպասում են նաև առաջիկայում:

«Հանրային գերակա շահերի» զոհերի իրավունքների դեռևս միակ պաշտպանը եղել և մնում է Եվրոպական դատարանը:

Եվրադատարանի կողմից Հայաստանի դեմ կայացրած վճիռները վերաբերում են կալանավայրերում բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքին, ոստիկանական համակարգի թերություններին, խոշտանգումներին: «Հանրային գերակա շահերի զոհերը» զուգահեռվում են խոշտանգումների, կալանավայրերում մարդկանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հետ:

ՀՀ գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը մի առիթով նշել էր, որ ՀՀ քաղաքացու իրավունքն է դիմել Եվրոպական դատարան, սակայն պետք է Հայաստանում մինչև վերջ փորձել հասնել արդարության:

Սակայն միայն այն, որ «Գլենդել Հիլզ»-ը սնանկ ճանաչվեց և իր «հանրային զոհերին» թողեց անտուն-անտեր, դա նշանակում է, որ Հայաստանում «փորձել հասնել արդարության» Կոստանյանի բանաձևը ընդամենը բարի ցանկությունն է:

Նշենք նաև, որ Երևանի կենտրոնի իրացման գոտու սեփականատերերը «նորանկախ» օլիգարխիայի ներկայացուցիչներ են: Ստացվում է, որ Հայաստանը իր բյուջեից վճարում է օլիգարխիային Երևանը ապամշակութայնացնելու համար, իսկ Եվրադատարանի ճնշման տակ վճարում է օլիգարխիայի զոհերին:

Կարելի էր ենթադրել, որ Եվրադատարանի համանման որոշումները զսպիչ ազդեցություն պետք է ունենային օլիգարխիայի վրա Երևանի կենտրոնը ապաազգայնացնելու համար, պետք է նաև ազդեին կառավարության վրա` վերանայելու ՀՀ քաղաքացիներին անտուն-անտեղ թողնելու «իրացման գոտու» իր քաղաքականությունը:

Բայց ինչպես երևում է, Եվրադատարանի որոշումները ոչ կառավարության վրա են ազդում, ոչ էլ ՀՀ որոշ պաշտոնյաների և օլիգարխների ախորժակի, քանի որ Երևանի կենտրոնը շարունակում է լինել հանրային գերակա շահ:

Ոչ ոք իր գրպանից չի վճարում, օլիգարխներն ու նրանց զոհերը վճարվում են ՀՀ հարկատուների հաշվին, ահա թե ինչու պատկան օղակները պարզապես թքած ունեն, թե հանուն արդարության պետբյուջեից որքան գումար է վճարվում:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, ՀՀ գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 25-ից 30-ը աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ, որտեղ հանդիպելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գուիդո Ռայմոնդի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Այս դեպքում ի՞նչ է խոսելու Գ. Կոստանյանը Եվրադատարանի պաշտոնյաների հետ, կամ ինչպե՞ս է Հայաստանի պաշտոնյաների ընչաքաղցությունը բխեցնելու մարդու իրավունքների պաշտպանությունից: