Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե ՄելիքյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի զինվորների համար նախատեսված սննդի պատրաստման գործընթացին․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա հողատարածք. Դատախազությունը հաշտության համաձայնություններ է կնքել
Հերթական «ռազբորկան»՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, բիտաներ, արյան հետքեր, կոտրած շշեր և քարեր
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանըՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 23-ի դրությամ
Տո մարշալի կոչում էլ շնորհեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած. Տիգրան Աբրահամյան
Ուիթքոֆը Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանելՀայաստանը մանկական Եվրատեսիլում կներկայացնի Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը
2025 թ․ լավագույն հրշեջ-փրկարար է ճանաչվել Սևակ Ստեփանյանը (տեսանյութ)
Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. ՍասունյանՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըTRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար. ՓաշինյանՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում մինչև ժամը 18:00-ը գազ չի լինիԵրևանում այսօր ջերմաստիճանը կհասնի մինչև +34-իԱնձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում. «Հրապարակ»Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով
Հասարակություն

Սենտիմենտալ զեղումներով հայտարարություններ անելու փոխարեն ձեր աշխատանքով փարատեք հանրության կասկածանքները․ Նորիկյանը՝ ՔԿ-ին

Ինձ դասեր տալու, սենտիմենտալ զեղումներով ու սիրողական մակարդակով հայտարարություններ անելու փոխարեն Ձեր աշխատանքով փարատեք հանրության մոտ առկա կասկածանքները։

Ֆեյսբուքյան էջում գրել է Ազատ գյուղի զորանոցի հրդեհից զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյան՝ արձագանքելով ՀՀ Քննչական կոմիտեի այսօր տարածած հաղորդագրությանը:

«Արձագանքելով ՀՀ քննչական կոմիտեի կողմից այսօր տարածված հայտարարությանը, որը վերաբերում է Ազատ գյուղի տարածքում գտնվող զինվորական կացարանում 15 զինվորների մահվան գործին, հարկ եմ համարում ընդգծել հետևյալը․

Ինձ դասեր տալու, սենտիմենտալ զեղումներով ու սիրողական մակարդակով հայտարարություններ անելու փոխարեն Ձեր աշխատանքով փարատեք հանրության մոտ առկա կասկածանքները, քննության առարկա դարձրեք հնարավոր բոլոր վարկածները, այդ թվում՝ Ձեր բնորոշմամբ, հանրության շրջանում տարածվող անհիմն, որոշ դեպքերում աբսուրդային ենթադրություններն ու ասեկոսեները։

Եթե Ձեր պնդմամբ, տուժող կողմի հայտարարությունները որևէ աղերս չունեն նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալների հետ, այլ ուղղված են իրականացվող քննության նկատմամբ տուժողների վստահությունը խաթարելուն, ապա պաշտոնապես հայտարարում եմ, որ մեր կողմից արված բոլոր հայտարությունների հիմքում առկա են փաստական տվյալներ, միաժամանակ՝ բխում են գործի վերաբերյալ տուժողների դիրքորոշումից և համաձայնեցված են նրանց հետ, հետևաբար՝ չեն կարող հետապնդել զոհված զինծառայողների հարազատների վիշտը, հուզական վիճակը շահագործելու նպատակ։

Բացի այդ, իմ կողմից հրապարակայնորեն աված պնդումների հիմքում դրված են իրավասու պաշտոնատար անձանց կողմից դեպքի վերաբերյալ հայտնած տեղեկությունները, ինչպես նաև դեպքի վայրում գտնվելու ընթացքում իրականացված ուսումնասիրությունները, որոնք այս փուլում բավարար են նման պնդումներ կատարելու համար։

Ինչ վերաբերում է տուժողների կողմից առաջ քաշված վարկածին կամ հնարավոր այլ վարկածներին, ապա վարույթն իրականացնող մարմինը ոչ թե պետք է քամահրական վերաբերմունք դրսևորի նման վարքագծի նկատմամբ և փորձ անի հանրությանը «Պարտադրել» հավատալու ՀՀ կառավարության նիստում հրապարակված պաշտոնական վարկածին, այլ պարտավոր է քննության առարկա դարձնել հնարավոր բոլոր վարկածները։

Մեկ անգամ ևս պնդում ենք, որ տուժող կողմը չի հավատում պաշտոնական վարկածին և պահանջում է իրականացնել անկողմնակալ ու օբյեկտիվ քննություն՝ գործի բոլոր հանգամանքները պարզելու համար։

Տվյալ դեպքում ինքս եմ հորդորում Ձեզ՝ զերծ մնալ նման սրտաճմլիկ հայտարարություններ տարածելուց, ավելորդ լարվածություն ստեղծելուց, տուժող կողմի առաջ բարիկադներ կառուցելուց և Ձեր նկատմամբ ավելի մեծ անվստահություն ձևավորելուց։

Իրավասու բոլոր մարմինները պարտավոր են իրենց լիազորությունների շրջանակներում անել առավելագույնը՝ այս գործում ճշմարտությունը բացահայտելու և բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,-գրել է Նորիկյանը։