Լexus-ի ոչ սթափ վարորդը անհասցե հայհոյանքներ է հնչեցրել քաղաքացիների ու իրեն հետապնդող ոստիկանների ներկայությամբ
Արտաշատ քաղաքում ծառայության ընթացքում նկատել են, որ Օգոստոսի 23-ի և Մարքսի փողոցների խաչմերուկի հատվածում Լexus մակնիշի 04 ՕՕ 444 համարանիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում է անկանոն։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը ճանապարհային ոստիկանները մոտ 100 մ հետապնդում են ավտոմեքենան և հարկադրաբար կանգնեցնում այն։
Վարորդը դուրս է գալիս ավտոմեքենայից և սկսկում հասարակության ներկայությամբ անհասցե հայհոյանքներ հնչեցնել, այդ կերպ կոպիտ կերպով խախտում է հասարակական կարգը, ու չի ենթարկվում ճանապարհային ոստիկանների հորդորին։
Երիտասարդը խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիմանավոր առկայությամբ ձերբակալվում է և Լexus-ի հետ տեղափոխվում Ոստիկանության Արտաշատի բաժին։
Պարզվում է, որ վերջինս Արարատի մարզի բնակիչ, 41-ամյա Ալիկ Ն․-ն է, ով ենթարկվում է սթափության փորձաքննության, որն էլ պարզում է, որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում։