Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե ՄելիքյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի զինվորների համար նախատեսված սննդի պատրաստման գործընթացին․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա հողատարածք. Դատախազությունը հաշտության համաձայնություններ է կնքել
Հերթական «ռազբորկան»՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, բիտաներ, արյան հետքեր, կոտրած շշեր և քարեր
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանըՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 23-ի դրությամ
Տո մարշալի կոչում էլ շնորհեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած. Տիգրան Աբրահամյան
Ուիթքոֆը Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանելՀայաստանը մանկական Եվրատեսիլում կներկայացնի Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը
2025 թ․ լավագույն հրշեջ-փրկարար է ճանաչվել Սևակ Ստեփանյանը (տեսանյութ)
Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. ՍասունյանՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըTRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար. ՓաշինյանՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում մինչև ժամը 18:00-ը գազ չի լինիԵրևանում այսօր ջերմաստիճանը կհասնի մինչև +34-իԱնձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում. «Հրապարակ»Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով
Վազող տողեր

«Սա ի՞նչ կուռաժիտ է». Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու գործով նիստին իրավիճակը լարվեց

Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու գործով մեղադրյալ Արամ Նավասարդյանի եղբայրը պնդում է, թե նա չէր կարող ավտոճանապարհի մեջտեղում կանգնեցնել ավտոմեքենան, ճանապարհ է տվել, որ ավտոշարասյունն անցնի։ Այս մասին Նավասարդյանի եղբայրը հայտարարել է դատական նիստի ընթացքում։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր կայացել է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու գործով դատական նիստը։

Այսօր հարցաքննվեց ամբաստանյալ Արամ Նավասարդյանի եղբայրը, որը նույնպես ոստիկանության ծառայող է։ Վերջինս պատմեց, որ դեպքի օրը ծառայություն էր իրականացնում Արմաշ գյուղի հատվածում, քանի որ ընդդիմադիր ներկայացուցիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, Տիգրանաշեն գյուղից ոտքով իջնում էին դեպի Արմաշ, տեղեկություններ կային, որ կարող է քաղաքացիներն իրենց ընդդիմանային և ինքը կազմակերպել է, որ այդ խանգարելը չլինի։

Նա պատմեց, որ այդտեղ ծառայության էր, երբ եղբայրը զանգեց՝ հայտնելով դեպքի մասին։ Կոնկրետ ժամը վկան չհստակեցրեց՝ նշելով, որ նախաքննության ընթացքում հայտնել էր, քանի որ հեռախոսում այդ ժամանակ դեռևս պահպանված էր, այժմ հստակ ասել չի կարող։ Դեպքի մասին իմանալուց հետո զեկուցել է Արտաշատի ոստիկանությունում վարչության պետին, ապա՝ մեքենայով տեղափոխվել Երևան։

«Ասեցի՝ ես գամ դեպքի վայր, ասաց՝ ոչ, ես արդեն դեպքի վայրում եմ, «Նաիրի» ԲԿ եմ բարձրանում, երեխուն բերում են այդտեղ»,-ասաց վկան՝ պատմելով, որ եղբորն առաջարկել էր զանգել իրեն ծանոթ բժշկին, սակայն ի պատասխան ամբաստանյալն ասել էր, որ արդեն զանգել է։

Գործով շահագրգիռ վկա-ոստիկանը՝ ամբաստանյալի եղբայրը, վստահեցրեց, թե դեպքից անմիջապես հետո ամեն ինչ կազմակերպվել է՝ ավելացնելով, որ ոչ միայն իր եղբայրն է այդ մասին ասել, այլև՝ ՃՈ մյուս աշխատակիցները։

«Կանգնել է, շտապօգնություն է եկել։ Իրենք համ կանչել են, համ էլ՝ պատահական անցնող շտապօգնության մեքենա է եղել, երկու րոպե է տևել, միանգամից տեղափոխել են Նաիրի ԲԿ»,- ասաց վկան, ինչին արձագանքելով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը նշեց, որ քրեական գործի տվյալներով՝ ոչ թե երկու րոպե է տևել, այլ՝ ավելի։

Ասլանյանի հարցին, թե ինչ տեղեկություններ ունի վրաերթից հետո եղբոր գործողություններից՝ վկան պատասխանեց. «Գիտեմ, որ բարձրացրել է վերև, որտեղ հնարավոր է եղել մեքենան կանգնացնելու, քանի որ ինքը նաև տեղ է տվել իր հետևից անցնող շարասյանը, չէր կարող շոշի մեջտեղում կանգներ, կանգնեցրել է, շարժվել այն ժամանակ, երբ բոլորը գնացել են, ապա շտապօգնությունը եկել է եւ շտապօգնության մեքենայի հետևից շարժվել է դեպի ԲԿ։ Քանի որ լարված իրավիճակ էր ու շատ լավ գիտենք, թե ինչ ժամանակներ էր, ինքը որոշում է կայացրել իջնել, համազգեստը փոխել և դեպքի վայր գնալ»։ Ասլանյանն արձանագրեց վկայի ցուցմունքի հակասությունը՝ գործում առկա տվյալների հետ՝ նշելով, որ գործում առկա տեսագրության տվյալների՝ ավտոմեքենան կանգնում է, հետո շարժվում է և այդ պահին դեռևս շտապօգնության մեքենա չի անցել, մինչդեռ, վկան հակառակն է ասում։

Նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք տուժող կողմին վնասի հատուցում տրամադրվել է, ինչին ի պատասխան ամբաստանյալի եղբայրը նշեց, որ բազմիցս մոտեցում են ցուցաբերել, սակայն տուժող կողմը հրաժարվել է ընդհանրապես զրուցել։

«Ես ներկա եմ եղե՛լ և՛ հոգեհանգստի, և՛ հուղարկավորության արարողությանը՝ կարճ ժամանակով, դրանից հետո մոտեցել եմ, բայց բժիշկը՝ Մնացականյանը, չի ցանկացել»,- նշեց նա՝ հավելելով, որ մեղադրյալը չի մասնակցել արարողությանը։

Տուժող Սոնա Մնացականյանի իրավահաջորդը՝ հայրը, հայտարարությամբ հանդես եկավ. «Ախր ես չեմ հասկանում էլի։ Գնացել եմ տուն ու ինձ չեմ ներում։ Դուք հիշու՞մ եք ինչ էր ասում տեսուչը, թե ժողովուրդը լարված էր, ուզում էր ինձ մոտենալ, ռիսկ չարեց ու «կուռաժիտ» անելով։ Այս մարդկանց մեջ բարոյականությու՞ն չկա։ Այսպես ինքնավստահ գալիս գնում են, ինձ կբացատրե՞ք՝ այդ ինքնավստահությունը, շարժուձևը. «կուռաժիտ» լինելը։ Երիտասարդ կին է մահացել՝ 31 շաբաթական հղիությամբ»։

Հիշեցնենք, որ 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18.05-ի սահմաններում, Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյան մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել 28 տարեկան երիտասարդ հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանին, որը տեղափոխվել էր «Նաիրի» հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։ Չի հաջողվել փրկել նաեւ պտղի կյանքը։