Դատապարտյալը չմասնակցեց հոր հուղարկավորությանը
«Արթիկ» ՔԿՀ կալանավոր Արթուր Սմբատյանը հունվարի 22-ին հայտարարել էր, որ տասհինգ օր առաջ նամակով դիմել է նախագահին և արդարադատության նախարարին տեղեկացնելով, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից եւ կրոնից:
Պատճառն այն է, որ դատապարտյալին չէին տարել հոր հուղարկավորությանը: newspress.am-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից տեղեկացրեցին, որ դատապարտյալին ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 80-րդ հոդվածի համաձայն` կարճաժամկետ մեկնում տրամադրել հնարավոր չէ, քանի որ նա նախկինում 6 անգամ դատապարտված է եղել, որից 4-ը`պատիժը կրելու ընթացքում ըստ դատավճռի, ճանաչվել է առանձնապես վտանգավոր ռեցիդիվ: