Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և բեռնատարը․ վիրավոր կաԳորիսի ՏԻՄ ընտրություններին «Ապրելու երկիր»-ն ու «ՀայաՔվե»-ն հանդես կգան «Ապրելու քվե» դաշինքովՄարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է«Ընդդիմադիրները քաղաքականապես ռուս են». «Կարևորը թուրք չլինես». ՔՊ-ականին արձագանքեց ընդդիմադիր պատգամավորըՀորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել հերթական տանկերը
Ինձ լավ եմ զգում և առաջիկա օրերին կվերադառնամ աշխատանքի. ավտովթարիից հետո թատրոնի տնօրենը գրառում է արել
Ծովագյուղից Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգումԸնտրեցինք, ուրախացանք, փոշմանեցինք... նպաստից զրկված տավուշցիները փոշմանել ենԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը
Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածում
ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են, ընդդիմությանը միացած՝ պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում». «Հրապարակ»․ Ռուսաստանում արտակարգ պայմաններում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըԻրենց՝ միլիոններ, թոշակառուին՝ հազարներ. իշխանությունն աշխատավարձերը կտրուկ բարձրացնում է.«Ժողովուրդ»Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ (տեսանյութ)Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, հոսանքազրկված կլինեն մի շարք հասցեներ
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը
Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ». «Իրավունք» Իշխանությունները ամեն գնով փորձելու են Գևորգ Փարսյանից խլել «Կապանատան բանալին». «Հրապարակ»Ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել ՕդեսայինՈվ է ստում․ Ավինյանը, թե՞ Փաշինյանը. «Իրավունք»Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը․ «Ժողովուրդ»ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու. «Հրապարակ»«Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք. մի՛ խոսացեք՝ դժվար ա՞». Փաշինյանն օդերով է հանել նորելուկներին. «Իրավունք»ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը․ «Ժողովուրդ» Ռազմաբազան ՝ պահեստ. «Հրապարակ»Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել. «Իրավունք»Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում. «Հրապարակ»Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»Թուրքական բանակի հրամանատարներ ու զինվորներ են տեղափոխվել Ադրբեջան՝ համատեղ զորավարժության համարԷդուարդ Թոփչյանը և կինը` իրավապահների ուշադրության կենտրոնում. «Հրապարակ»Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաԹրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ Դանիելյան
Քաղաքականություն

Թավշյա կապիտուլյանտներն ազատ կգնան Թուրքիա, բա էլ ինչի՞ համար են ապօրինի իշխանափոխություն արել. Արտակ Զաքարյան

Այսօրվա կառավարության նիստում, ՀՀ ԱԳ այսպես կոչված նախարարը գլուխ էր գովում թե ինչպիսի կարևոր այցելություն է ունեցել Թուրքիա, որտեղ իհարկե չի խոսվել Արցախի ապաշրջափակման, Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների օկուպացման, Թուրքիայի կողմից պարբերաբար հնչող սպառնալիքների, Սյունիքով միջանցքի անհնարինության, 44-օրյա պատերազմում Հայաստանի դեմ փաստացի պետերազմած Թուրքիայի, Հայոց Ցեղասպանության և այլնի մասին: Սակայն ըստ Արարատի՝ երկու “կարևոր” հարց է իբրև լուծվել. մեկը՝ ՀՀ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձիք շուտով հնարավորություն կունենան այցելել Թուրքիա և երկրորդը՝ ինչ-որ հին կամուրջ են համատեղ վերանորոգելու: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Կամուրջի հարցը թողնենք մի կողմ, որովհետև դա ՀՀ քաղաքացիներին տեսանելի ապագայում ոչինչ չի տալու և տնտեսագետները այս հարցում համառորեն լռում են: Անդրադառնանք Արարատի գլխավոր «աչքալուսանքին»:

Հայաստանում դիվանագիտական անձնագրեր կրելու իրավունք ունեն ՀՀ Նախագահը, ՀՀ Աժ պատգամավորները, ՀՀ վարչապետը, ՀՀ կառավարության անդամները, ՀՀ ՍԴ նախագահը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, ՀՀ գլխավոր դատախազը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, Ազգային անվտանգության խորհրդի անդամները, ՀՀ ԿԲ նախագահը, ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (խորհուրդների) նախագահները, ՀՀ մարզպետները (Երևանի քաղաքապետը), դիվանագետները, տարբեր երկրներում ծառայության մեկնած դիվանագետների ընտանիքների անդամները, ինչպես նաև ՀՀ Նախագահի, ԱԺ նախագահի և ՍԴ նախագահի ընտանիքների անդամները:

Հիմա ինձ խնդրում եմ բացատրե՛ք, թե ի՞նչ պետք է անեն վերոթվարկյալ պաշտոնյաները՝ մեր երկրի հանդեպ բացահայտ թշնամական տրամադրությունները պահպանող Թուրքիայում: Ո՞րն է նրանց համար ազատ մուտք ստանալու իմաստը և նպատակը, երբ չկա երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին որևէ գրավոր տեքստ, չկան պետությունների հարաբերություններում սահմանված առաջնահերթություններ, չկան միմյանց նկատմամբ ստանձնած միջազգային պարտավորություններ և այլն:

Արարատի հոջորդ «աչքալուսանքը» երևի լինելու է այն, որ այս պաշտոնյաների իշխանական մասն իրավունք են ձեռք բերելու ստանալ Թուրքիայի քաղաքացիություն:

«…Իսկ ի՞նչ վատ է, որ թող թավշյա կապիտուլյանտներն ազատ գնան Թուրքիա, թող լինեն նաև Թուրքիայի քաղաքացիներ, բա էլ ինչի՞ համար են ապօրինի իշխանափոխություն արել» – այսպես կպատասխանեն Նիկոլի կույր ջատագովները, որոնք, Նիկոլի հետ միասին, փաստացի հանդիսանում են Հայաստանի Հանրապետության գերեզմանափորները»,- գրել է Զաքարյանը: