Որոշ լրատվամիջոցներ սխալ են ընկալել և վերնագրել քիչ առաջ ՀՀ ՔԿ-ի կողմից տարածված հաղորդագրությունը․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Քանի որ որոշ լրատվամիջոցներ սխալ են ընկալել և վերնագրել քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեի կողմից տարածված՝ սուտ մատնության դեպքով վարույթի ավարտի վերաբերյալ հաղորդագրությունը, ուզում եմ հստակեցնել, որ առերևույթ սուտ մատնությունը չի վերաբերում համայնքի ղեկավարի կողմից ընտրակաշառք տալու մասին քաղաքացու պնդմանը։ Սուտ մատնությունը եղել է դատարանում վերջինիս արած այն հայտարարությունը, որ ոստիկաններն են իրեն հարկադրել տալ հաղորդում, թե համայնքի ղեկավարն իրեն ընտրակաշառք է տվել և այն հայտարարությունը, թե նույն նպատակով քննիչն էլ կեղծել է իր ցուցմունքը։
Հարգելի գործընկերներիս խնդրում եմ համապատասխան հրապարակումներում ուշադրություն դարձնել վերոնշյալին՝ հանրությանը թյուրիմացության մեջ չգցելու համար»։