Փաշինյանը նախկին փոխվարչապետին նշանակեց իր գլխավոր խորհրդական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով`
Համբարձում Մաթևոսյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,-ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Համբարձում Մաթևոսյանը դեկտեմբերի 12-ին ազատվել էր ՀՀ փոխվարչապետի պաշտոնից: