Միայն վարչապետը գիտի, թե որ պաշտոնյաները կհեռանան
«Օպտիմալ կառավարումը գտնվում է վարչապետի ուշադրության կենտրոնում, եւ նա անդրադառնալու է այդ հարցին»,- լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Վաշե Գաբրիելյանը` ձեռնպահ մնալով խոսել, թե մասնավորապես, որ նախարարություններն ու որ պաշտոնյաներն են կրճատվելու:
Հիշեցնենք, որ 2015թ. տարեվերջին վարչապետը խոսեց կառավարության կազմի օպտիմալացման մասին, իսկ տարեսկզբին բոլորին հորդորեց չուշանալ աշխատանքից:
Այս ընթացքում շատ էր շրջանառվում մասնավորապես Կարեն Ճշմարիտյանի փոփոխության հարցը և չի բացառվում, որ առաջիկա հինգշաբթի կառավարության նիստում վարչապետի մատնանշած օպտիմալացումն ու փոփոխությունը իրականություն դառնա: