Իրականացվել է Լեռնային Ղարաբաղից ՌԴ 47 քաղաքացու տարհանում
Ռուսական խաղաղապահ ուժերի միջոցով փետրվարի 15-ին Լեռնային Ղարաբաղից տարհանվել է ՌԴ 47 քաղաքացի։
«Ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում երեկ իրականացվել է Ռուսաստանի Դաշնության՝ ավելի վաղ Լեռնային Ղարաբաղ եկած քաղաքացիների տարհանում։ Ընդամենը դուրս է բերվել 47 մարդ, այդ թվում՝ 8 երեխա։ Որտեղ մենք ենք՝ այնտեղ խաղաղությունն է»,- նշվել է ռուս խաղաղապահ զորակազմի Telegram-ի ալիքում: