Արամ Ա. Վեհափառ Հայրապետը կմեկնի Հալեպ
Փետրվարի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հովվապետական մեկօրյա այցելությամբ կմեկնի Հալեպ՝ իր ժողովրդի հետ եւ իր ժողովրդի կողքին լինելու համար, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիայի կաթողիկոսությունից:
Արամ Առաջինն այցելելու է Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Այնտեղ Ս. Վարդանանց զորավարների հիշատակության օրվա առիթով Սուրբ պատարագ է մատուցվելու։