Հարցնում ես` ինչի ուշագնաց եղավ, քեզ որ տնից հանեին` ուշագնաց չէիր լինի՞. սև ու կարմիր բերետավորների զորք են բերել. ՊՆ շենքի բնակիչ
ՊՆ նախկին շենքում արդեն երկար ժամանակ տեղավորվել են եւ բնակվում են քաղաքացիներ՝ իրենց ընտանիքներով: Այսօր առավոտյան հարյուրավոր ոստիկաններ են եկել եւ բերման են ենթարկել բնակիչներից մի քանիսին: Ոստիկանները դուրս ենհանել բնակիչներին, որոնք մնացել են դրսում:
Բնակիչներից մեկը, որ զինվորական էր, նշեց, որ երեխաներին հանել–գցել են փողոց։
«Սա ի՞նչ պետություն է։ Իմ տղան ներսում է, չկա, կարա՞ն տան ինձ։ Մինչև իմ երեխուն չտան` ես ստեղից չեմ գնա»,–ասաց տղամարդը։
Մեկ այլ բնակչուհի էլ նշեց, որ այդ երեխայի մայը ուշագնաց եղավ, երբ նրանց տնից զոռով հանում էին։
Լրագրողի հարցը, թե` ինչո՞ւ ուշագնաց եղավ, վրդովեց մեկ այլ բնակչուհու։
«Ախր հարցնում ես` ինչի ուշագնաց եղավ, քեզ որ տնից հանեին` ուշագնաց չէիր եղնի՞, հլը էս կարմիր բերետավորներին նայեք ու էս սև բերետավորներին։ Զորքը բերել են, որ հողը չտան ուրիշի»,–հեգնանքով ասաց կինը։