Ինչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետևանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ ՍահակյանԲԴԽ-ն Մարինե Մխիթարյանի թեկնածությունն է առաջարկել նախագահին՝ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համարԲաքվում պահվող հայ գերիների խnշտшնգnւմները շարունակական բնույթ են կրում. Սիրանուշ ՍահակյանԹուրքիայում ջրհեղեղների հետևանքով կան զոհեր և անհետ կորածներԱզատան գյուղում բնակարանի գողությունը բացահայտվել է. եղել են 4 հոգով, որոնցից մեկը՝ համագյուղացի (տեսանյութ)«Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում». Էդուարդ ՇարմազանովԱյրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալ
Մամուլ

Չավուշօղլուի գնահատականներն ավելի արժեքավոր են, քան Միրզոյանին դիմավորելը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. 

«Թուրքիայի հարավարևելյան շրջաններում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին ՀՀ իշխանություններն արձագանքեցին անկեղծ ցավակցություններով, մարդասիրական օգնություն ուղարկեցին՝ բացելով Մարգարայի երբեւէ չգործած ճանապարհը, փրկարարներ մեկնեցին՝ աջակցելու։ Իսկ երեկ Հայաստանն անսպասելի քայլ կատարեց՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Թուրքիա։ Այցի մասին մեկ օր առաջ ԱԳ գերատեսչության մամուլի խոսնակի անունից տարածված անոնսը տարակարծությունների առիթ դարձավ։ Թվում էր, թե այդ այցը բոլորովին պարտադիր չէր։ Մինչ այդ ՀՀ իշխանությունները՝ արդեն Նիկոլ Փաշինյանի մակարդակով, ցավակցություն էին հայտնել Էրդողանին, հեռախոսազրույցի ընթացքում, ապա փրկարարներ էին ուղարկել աղետի գոտի, ինչպես նաեւ հումանիտար բեռի երկու խմբաքանակ, որոնցից վերջինը՝ նախօրեին: 

Ոմանց գնահատմամբ՝ միանգամայն բավարար աջակցություն էր ցուցաբերվել, կամ, ինչպես իշխանականներն են ասում, դիվանագիտական ժեստն արված էր՝ հայ-թուրքական հարաբերություններին ընդառաջ, ուստի անգամ հորդոր-կոչեր հնչեցին՝ արտաքին գերատեսչության ղեկավարին ուղղված, որ հրաժարվի Անկարա այցից։ Հիշեցնում էին ամիսներ առաջ Փաշինյանի արձանագրումը, որ Թուրքիան ցեղասպան քաղաքականություն է վարում մեր նկատմամբ։ Ինչեւէ, այցը տեղի ունեցավ։ Եվ, մեր տեղեկություններով, իշխանական շրջանակներում էյֆորիկ տրամադրություններ են տիրում՝ իրենք արել են այն, ինչ չէին անում նախկին իշխանությունները։

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում երեկ Անկարա էին մեկնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ինչպես նաեւ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Երկուսին էլ Թուրքիայի բանագնաց Քըլըչը սիրելի էր անվանել՝ շնորհակալություն հայտնելով։ Ուշագրավ է, որ թուրքերի նկատմամբ սրտացավ եւ նրանց ցավակցելու հերթ կանգնած հայ պաշտոնյաներին Անկարայում «արժանի» ընդունելության արժանացրին։ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հարկ չհամարեց օդանավակայանում դիմավորել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, այն դեպքում, երբ Չավուշօղլուն օրերս օդանավակայանում անձամբ ջերմորեն եւ գրկախառնություններով դիմավորել էր Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասին, ով, լինելով Թուրքիայի հետ հակամարտության մեջ գտնվող երկրի ԱԳ նախարարը, մեկնել էր Թուրքիա։ Հայաստանյան պատվիրակությանն օդանավակայանում դիմավորեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:

Բացի այդ՝ չպահպանվեցին արարողակարգային ընդունված ընթացակարգերը, եւ Արարատ Միրզոյանը ելույթ ունեցավ թուրքական դրոշով զարդարված ամբիոնից, այն պարագայում, երբ, ըստ արարողակարգի, պետք է տեղադրված լիներ ՀՀ եւ Թուրքիայի մեկական դրոշ։ Միրզոյանի եւ իր թուրք պաշտոնակցի հանդիպումից հետո ՀՀ տարածած հաղորդագրությամբ էլ տեղեկացրին․ «Մեր այսօրվա հանդիպումը, իհարկե, պայմանավորված է բազում կյանքեր խլած աղետով, սակայն այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում՝ եւս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու եւ, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը եւ ձգտումը։ Ուզում եմ տեղեկացնել, ինչպես նախարար Չավուշօղլուն քիչ առաջ ասաց, որ այսօր մենք քննարկել ենք այս գործընթացին վերաբերող որոշ դետալներ, ունենք համաձայնություն՝ համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաեւ հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին՝ սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ»:

Հիշեցնենք, որ մարդասիրական օգնությունը Հայաստանից Թուրքիա էր տեղափոխվել Արմավիրի մարզի սահմանակից Մարգարա կամրջով։ ՔՊ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանի կարծիքով, պետք  չէ ուշադրություն դարձնել այցի արարողակարգային հատվածին․ «Միշտ չէ, որ պարտադիր է, որ նախարարը նախարարին դիմավորի»։ Պատգամավորն ասում է՝ դուք ուշադրություն դարձրեք թուրք պաշտոնյաների շնորհակալություններին․ «Նույն Չավուշօղլուի հրապարակային գնահատականներն ավելի արժեքավոր են, քան արարողակարգային դրվագները, չեմ կարծում, որ այդ ամենի մեջ նվաստացուցիչ բան կար, կարող էր եւ փոխնախարարը կամ այլ պաշտոնյա դիմավորել»։ Ապա, մատնացույց անելով միջազգային հանրության՝ մեր իշխանությունների պահվածքի վերաբերյալ արձագանքներին, Թորոսյանը նկատում է, թե ինչպես են տարբեր պաշտոնյաներ ողջունում․ «Դա է կարեւոր, որ մեր քայլերը դրական արձագանք են գտել»։ Արտգործնախարարի՝ Թուրքիա այցն ու իր պաշտոնակցի հետ քննարկումները իշխանական պատգամավորներին թույլ են տալիս կարծելու, որ մարդասիրական քայլն իր գործն արեց՝ հայ-թուրքական հարաբերությունները, Թորոսյանի խոսքով, ավելի «առարկայական» են դառնում։
«Մարդասիրական քայլը մարդասիրական քայլ է, հումանիզմը պետք է վեր դասել ամեն ինչից, եւ չեմ կարծում, թե պետք է քննարկել այդ քայլը։ Բայց դիվանագիտական ոլորտում, այո, կարող է նպաստել՝ լարվածության թուլացման առումով, նպաստել  հարաբերությունների հաստատմանը, բայց, կրկնում եմ, պետք չէ մարդասիրությունն ու դիվանագիտությունը նույնացնել»,- նշեց պատգամավորը։

«Թուրքը թուրք է, թուրքը թշնամի է, այս գծի մեջ ինչ ասվում է, ճիշտ է ասվում, ես չեմ կարծում, որ հոգու խորքում կարելի է հավատալ, որ թուրքը մի օր կարող է դառնալ լավը։ Պարզապես խնդիրը հետեւյալն է․ մենք պետք է դիտարկենք այն սառը եւ տրավմատիկ  իրողությունը, որ թուրքը կա, մեր հարեւանն է, եւ դա անխուսափելի է։ Հետեւաբար, մենք պետք է կարողանանք թշնամանքն էլ կառավարել, երբ դու խորանում ես թշնամանքի մեջ, բայց քո ուժերը հավասարազոր չեն, այս դեպքում շահեկան վիճակ ակնկալելն անհնարին  է, բայց երբ դու փորձում ես կարգավորել հարաբերությունները, կառավարել անգամ  թշնամանքը, այդ դեպքում որոշակի բարենպաստ իրավիճակ ակնկալելն իրատեսական է դառնում»։

«Ինչ վերաբերում է Անիի կամրջի վերաբացման մասին պայմանավորվածությանը, ապա պետք է հիշեցնեմ, որ նման գործընթաց սկսվել է նաեւ Մարգարայի կամրջի հետ կապված։ Տեւական ժամանակ է, որ խոսվում է Մարգարայի կամրջի գործարկման մասին, եւ խորհրդանշական է, որ առաջինը մարդասիրական օգնություն տեղափոխվեց դրանով։ Հիմա Անիի կամրջի մասին խոսակցությունները նշանակում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ավելի առարկայական է դառնում, քանի որ մյուս ռեգիոնով են փորձում երկրները կապել միմյանց՝ Կարս-Շիրակ հատվածը»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/e730eee9dcd4f1ec072563ba6ceab6d3

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»