Ողբերգական դեպք՝ Աբովյանում. «Սիրիուս» գործարանում՝ խառատի հաստոցի մոտ, հայտնաբերվել է տղամարդու դի
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Սիրիուս» գործարանի տարածքում գործող արհեստանոցում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները Աբովյան քաղաքի Է. Պետրոսյան փողոցի «Սիրիուս» գործարանի տարածքում գործող արհեստանոցում հայտնաբերել են նշված գործարանի աշխատակից՝ 72-ամյա Վ. Ա-ի դին՝ խառատի հաստոցի մոտ ընկած վիճակում, բազմաթիվ կոտրվածքներով։
Ըստ նախնական տեղեկությունների, պարզվել է, որ մահացածը խառատի հաստոցի վրա աշխատելիս խախտել է աշխատանքային անվտանգության կանոնները, ինչի հետևանքով էլ ստացած մարմնական վնասվածքներից մահացել է։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։