Գազի գնի իջեցման վերաբերյալ բանակցություններ են ընթանում
«Գազի գնի իջեցումը հնարավորություն կտա ունենալ ավելի մրցունակ տնտեսություն: Այժմ այդ բանակցությունները ընթանում են, ու քանի դեռ դրանք ընթանում են, ես կնախընտրեի այս պահին որեւէ բան չհայտնել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Անդրադառնալով Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի այն հայտարարությունը, որ ընկերությունն արդեն շահույթով է աշխատում, Վաչե Գաբրիելյանը նշեց. «Ես չեմ ուզում կանխակալել, կտեսնենք՝ ինչպես է եղել: Ասեմ, որ դրական երեւույթներ կան՝ մենք կորուստների նվազումներ ունենք: Դա, իհարկե, ողջունելի է եւ բավարար կլինի, որ այս խնայողությունները բերեն սակագնի նվազմանը»: