Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատևությունը անհանգստացնում է մեզ. Ծերեթելի
ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Իլքքա Քաներվան ժամանել է Բաքու, ինչի մասին տեղեկացնում է APA գործակալությունը:
Փոխնախագահ Գեորգի Ծերեթելին այս կապակցությամբ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտութանը և անհանգստություն հայտնել դրա երկարաձգման փաստով:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատևությունը և մասնավորապես վերջին շրջանում շփման գծում լարվածության մեծացումն անհանգստացնում է մեզ: Չնայած այս ամենին ԵԱՀԿ Մինսկի խումբը զբաղված է հարցի խաղաղ կարգավորմամբ: Ադրբեջանի հետ մեր համագործակցության ամենակարևոր մասնիկը ԼՂ հակամարտության խաղաղ լուծումն է: Մեր այս այցելության ամենակարևոր կետը հենց սա է լինելու»,- հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահը: