15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով կապիտանը հարցաքննվել է
Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված15 զինվորի մահվան գործով մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանը դեպքից գրեթե մեկ ամիս անց այսօր՝ փետրվարի 14–ին, հարցաքննվել է։
Տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանը։