«Պատմականորեն» կհիշվենք հանուն առևտրի սեփական պետությունը վաճառողներ․ ադրբեջանագետ
Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այո՛, ԱրաԲաթ Միրզոյանի այցը Թուրքիա իրապես պատմական է.
Պատմականորեն կհիշվենք թուրքից խաղաղություն մուրացողներ,
Պատմականորեն կհիշվենք 44-օրյա պատերազմում թուրքական բայրաքթարներով, թուրքական հատուկ ջոկատայիններով 5000 հայ տղերքին սպանողներին ներողներ,
Պատմականորեն կհիշվենք հանուն առևտրի սեփական պետությունը վաճառողներ,
Եվ ամենավերջում. պատմությունը կփաստի, որ թուրքերին շողոքորթելը հազարավոր նոր գլխատված զոհերի է արժանացնում:
Հ.Գ. Աթաթյուրքի վկա…»։
Հիշեցնենք, որ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցին Թուրքիա՝ գրել է, որ Միրզոյանի այցը պատմական է։