Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ քրդական համայնքը բողոքի ակցիա է իրականացնում (տեսանյութ)
Այս պահին Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ քրդական համայնքը բողոքի ակցիա է իրականացնում Աբդուլլահ Օջալանի բանտարկության 24-րդ տարելիցի կապակցությամբ։
Նա ցմահ բանտարկության է դատապարտված թուրքական բանտում։
«Նրան մեղադրում են, որ արդեն մահացող քուրդ ժողովրդին վերակենդանացրեց ու նրանց ազատության համար սկսեց պայքարել։ Աբդուլլահ Օջալանը կարողացավ ջրի երես հանել ու պարզեցնել աղավաղված պատմությունները։ Հիմա ամբողջ աշխարհն է գիտակցում, որ նա մեղավոր չէ։ ՄԱԿ-ը պետք է օգտագործի իր բոլոր լծակներն Օջալանին բանտից ազատելու համար»,- հայտարարեց քրդական համայնքի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր ՔՊ խմբակցության Կնյազ Հասանովը։
Քրդական համայնքի ներկայացուցիչներն իրենց պահանջներով նամակ փոխանցեցին ՄԱԿ–ի գրասենյակ։