Վնասազերծված հանցախմբի գործով արդեն չորսը ազատ են արձակվել
2015 թվականի նոյեմբերի 25-ին Նորք Մարաշում ԱԱԾ-ի կողմից վնասազերծվծլ «հանցավոր» խմբի գործով կալանավորված 22-ամյա Նելլի Մինասյանը քիչ առաջ ևս ազատ է արձակվել: Տեղեկատվությունը newspress.am– ի հետ զրւոյցում հաստատեց Նելլի Մինասյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը:
Փաստաբանի խոսքով ՝ նախաքնչական մարմինը նրա կալանքը երկարաձգելու միջնորդություն չի ներկայացրել: Խափանման միջոց է ընտրվել երկրից ստորագրությամբ չհեռնալը:
Հիշեցնենք, որ Նելլի Մինասյանը հայտնի է նաև ամռանը Բաղրամյանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ դրսևորած ակտիվությամբ: Այսօր սույն գործով կալանավորվածներից եւս մի քանիսն ազատ են արձակվել՝ Լիլիթ Թորոսյանը, Հայկ եւ Հրանտ Վարդանյանները: