Փոխնախարարը սրտի կաթված է ստացել
Արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը սրտի կաթված (ինֆարկտ) է ստացել և տեղափոխվել Նորք Մարաշ բժշկական կենտրոն: Newspress.am-ի հետ զրույցում բժշկական կենտրոնից տեղեկացրեցին, որ փոխնախարարի վիճակը կայուն է: Արսեն Մկրտչյանը սիրտը ստենտավորվել է:
Նշենք, որ սեպտեմբերին արդարադատության նախարար նշանակվեց Արփինե Հովհաննիսյանը, իսկ Արսեն Մկրտչյանը փոխնախարար էր աշխատում նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի օրոք: Այն, որ Արփինե Հովհաննիսյանը իր նախորդի կադրերի հանդեպ բարյացկամ չէր` շատ է խոսվել: Նույնիսկ աշխատանքից ազատելու դեպքեր են եղել:
Ըստ շրջանառվող լուրերի` Արսեն Մկրտչյանը ևս ուզում էր թողնել փոխնախարարի պաշտոնն ու տեղափոխվել դատական համակարգ: