Խաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետևանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ ՍահակյանԲԴԽ-ն Մարինե Մխիթարյանի թեկնածությունն է առաջարկել նախագահին՝ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համարԲաքվում պահվող հայ գերիների խnշտшնգnւմները շարունակական բնույթ են կրում. Սիրանուշ ՍահակյանԹուրքիայում ջրհեղեղների հետևանքով կան զոհեր և անհետ կորածներԱզատան գյուղում բնակարանի գողությունը բացահայտվել է. եղել են 4 հոգով, որոնցից մեկը՝ համագյուղացի (տեսանյութ)«Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում». Էդուարդ Շարմազանով
Մամուլ

Նա ճարպիկ՝ թուրքերի ձեռքից փախած, հոգեբուժարաններից ու կլինիկաներից փախած, նրան կարայի՞ն բռնեին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Երեկ հայտնի «Համերի» վարորդին՝ Արարատ քաղաքի բնակիչ Գեղամ Սահրադյանին, կալանավորել են։ ՔԿ քննիչի միջնորդությունը դատարանը բավարարել է։ Միջնորդության քննության ժամանակ Գեղամի կողմից որեւէ անձ չի եղել։ Նրա բժշկական թղթերը, այն փաստը, որ Սահրադյանը հոգեբուժական հաշվառման մեջ է, դատարանին կա՛մ չեն ներկայացվել, կա՛մ էլ դատարանը դրանք հաշվի չի առել։ Գեղամ Սահրադյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու, խոշոր չափի գույք ոչնչացնելու, խոշոր չափի թմրամիջոց իրացնելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու համար (Քրեական օրենսգրքի 264, 297, 396, 452-րդ հոդվածներով)։ 


25-ամյա երիտասարդը փետրվարի 10-ին «Համերով» մոտեցել է կառավարության շենքին, ոստիկաններին ասել է, որ փող չունի՝ բենզին լցնելու, եւ նրանցից 1000 դրամ է ուզել։ Նրան փորձել են կանգնեցնել, բայց նա, չենթարկվելով պարեկների օրինական պահանջներին, վարել է այս ու այն կողմ, ինչից հետաքրքիր կինո է ստացվել, որը Հանրապետության հրապարակի այդ հատվածում հնարավոր չէր պատկերացնել։ 

Գեղամ Սահրադյանը երկու պատերազմների մասնակից է՝ քառօրյա եւ 44-օրյա։ «Իմ տղան 44-օրյա պատերազմի օրերին Ջեբրայիլում 5 ընկերների հետ՝ խուճապի, հետնահանջի պայմաններում, դուրս է պրծել թուրքերի շրջափակումից, անցել է մահի ու կրակի միջով, էս ոստիկանները նրա համար ի՞նչ էին, որ չփախչեր՝ կատվի ձագ էր»,- պատմում է Գեղամ Սահրադյանի հայրը՝ Արթուր Սահրադյանը։ 

Նա ամենեւին էլ չի արդարացնում որդուն։ Ճիշտ հակառակը․ «Իմ տղան խուլիգանական արարք է կատարել, թող պատժվի օրենքի ամբողջ խստությամբ, ես ամենը թողնում եմ Աստծո հույսին»։ Նա անգամ փաստաբան չի վարձել՝ ասելով, որ ուզում է, որ որդին պատժվի, եթե դատարանն այդպես է գտնելու։ Հայրը մեզ մանրամասն ներկայացրեց, թե ինչպես է որդին հայտնվել Հանրապետության հրապարակում։ 

Պարզվում է՝ Գեղամի կինը հեռացել է նրանից։ Դեպքի նախօրեին նա փորձել է կնոջ հետ հարաբերությունները կարգավորել, հետ բերել նրան, բայց կինը մերժել է։ Հուսահատված երիտասարդը թմրանյութ է օգտագործել, թաքուն, առանց հորն ասելու՝ նստել է նրա մեքենան ու ուղեւորվել Երեւան։ Հայրն առավոտյան է միայն հայտնաբերել, որ «Համերն» ավտոտնակում չէ։ «Ավտոտնակը մեր շենքի հետնամասում է։ Ես այլ մեքենայով եմ գնում աշխատանքի։ Երեկոյան 12-ին նոր տեսել եմ, որ «Համերը» չկա։ Իմ կարծիքով, հենց առավոտվանից էլ տարել է մեքենան։ Չգիտենք, թե ինչքան է քշել։ Մեջը հա՛մ բենզին կար, հա՛մ էլ լիքը գազ»,- ասում է Արթուր Սահրադյանը։ 

Ի՞նչ կարծիքի է Գեղամի հայրը ոստիկանների գործողությունների մասին։ «Ոստիկանները եթե հենց սկզբից նայեին ավտոմեքենայի համարը, կտեսնեին, որ տերը չի ղեկին։ Եթե ինձ զանգեին, ես կասեի՝ ուղղակի հետեւեք իրեն, ոչ մի հետապնդում մի իրականացրեք, եւ 20 րոպեում ես կհասնեի տեղ ու ամեն ինչ կկանխեի։ Նրանք ոչ պրոֆեսիոնալ ձեւով են իրենց պահել։ Պատկերացնո՞ւմ եք՝ նա ճարպիկ, թուրքերի ձեռքից փախած, հոգեբուժարաններից ու կլինիկաներից փախած, նրան կարայի՞ն բռնեին։ Իրենք չեն պատկերացրել, որ չեն կարողանալու բռնել։ Բայց ես իրենց չեմ մեղադրում։ Իրենք ոչ պրոֆեսիոնալ են ուղղակի գործել»։ 

Գեղամը փախել է դեպքի վայրից, մի 3 ժամ պտտվել է ոսկու շուկայի մերձակայքում՝ սպասելով, որ ամեն ինչ «խախանդվի», բայց բռնվել է մեքենաներից մեկի հետեւում կանգնած ծխելիս։ Հայրը պատմեց, որ իր հետեւից եկել են գիշերով, երբ որդուն որոնում էին։ Կոպտորեն բերման են ենթարկել։ «Չեմ ուզում մանրամասնել, բայց ինձ շատ կեղտոտ ձեւի են տարել, կարծես ես էի հանցագործություն արել։ Եթե ես իրենց պատասխանեի, հիմա ինձ դատել էին։ Ասում էին՝ մինչեւ տղայիդ չբռնենք, քեզ չենք թողնելու»։ 

Իրենք Ձեր որդու վրա չեն կրակել, թեեւ նրանց նաեւ մեղադրում են չկրակելու համար։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում նման հորդորներին՝ կրակել, սպանել։ Այս հարցերին տղայի հայրը զարմանալի պատասխան տվեց․ «Իմ տղան՝ ոչինչ։ Իրեն բան լիներ՝ ոչինչ, էդքան զինվոր զոհվել, գնացել են, մեկն էլ թող սենց լիներ։ Բայց լավ է, որ այլ մարդիկ չեն տուժել։ Փառք Աստծո, որ մարդ չի գցել տակը, մարդ չի մահացել»։ Բայց դա Ձեր երեխան է, Ձեր հիվանդ երեխան է՝ հակադարձեցինք մենք։ «Էն 5 հազար երեխաներն էլ էին ինչ-որ մեկի երեխան։ Այո, ինքը հիվանդ է, հոգեկան խնդիր ունի, թմրանյութերից կախվածություն ունի, բայց դատարանը որոշել է, որ ինքն առողջ է, պատկերացնո՞ւմ եք։ Ես ոստիկանների․․․»։ 

Գեղամ Սահրադյանի կյանքն արկածներով լի է։ Ոսկերչությամբ, որը Սահրադյանների ընտանեկան բիզնեսն է, զբաղվել է փոքրուց։ Մանկավարժական համալսարանի դիպլոմ ունի։ Տառապում է հոգեկան հիվանդությամբ։ Հաշվառված է հոգեբուժական ծառայությունում։ Հայրը պատմում է, որ ընտանիքով լավ տանջվել են որդու ձեռքը։ Անցյալ տարի Գեղամ Սահրադյանը փախել է նարկոդիսպանսերից։ «Երբ փախավ, այնտեղից մեզ խորհուրդ տվեցին, որ տանենք իրեն հոգեբուժարան, փակ տեղ լինի, որ բուժվի գոնե մեկ ամիս։ Մենք դիմում գրեցինք, Գեղամին տարան հոգեբուժարան, բայց երեք օրից ինձ զանգեցին, ասեցին՝ ձեր երեխան «Էրեբունի» վերակենդանացման բաժանմունքում է։

Պարզվում է, Նուբարաշենի հոգեբուժարանում մի հիվանդի վրա են հասած լինում սանիտարները, ինքը պաշտպանում է, սանիտարկեքով հարձակվում են վրան, կապում, էնքան են ծեծում, որ մեռնում ա, ավելի ճիշտ, մտածում են, որ մեռավ։ Տանում են հիվանդանոց։ Սկոռին ճամփին վերակենդանացնում ա, պարզվում ա՝ կլինիկական մահ ա տարել։ Հիվանդանոցում ուշքի է գալիս, վախենում է, որ էլի պետք է տանեն հոգեբուժարան, ու երրորդ հարկից թռնում ա, որ փախնի, ձեռքերը, ոտքը, ուսը կոտրում է։ Տանում են տրավմատոլոգիա։ Մենք կնոջս հետ պահում էինք իրեն, հիվանդանոցից տուն չէինք գնում, բայց նա կնոջս պայուսակի միջից մեքենայի բանալին վերցնում է ու փախչում։ Հոգեբուժարանից չեկան նույնիսկ, որ տեսնեն՝ ինչ եղավ իրենց հիվանդը՝ մեռա՞վ, թե՞ սաղ ա։ Բա նարկոդիսպանսերը։ Երեք օրով տարանք, փախավ, գնացի շենքի հետեւ, տեսնեմ՝ հետեւից դեղ են ծախում։ Էդ ի՞նչ հիվանդանոց ա։ Մի խոսքով, ոնց որ բանակն էր, էդ նույն վիճակում էլ սաղ երկիրն ա։ Դատավոր մարդ է, մի հատ ինձ չեն հարցրել՝ ի՞նչ անենք էս երեխուն։ Հիվանդ երեխա, հաշվառված երեխա, տանում ես գաղութ, ընդեղ էլ փթերով նարկոտիկ կա։ Քիչ բան գիտի, մի բան էլ ընդե՞ղ սովորի, գա տուն»։ 

Այժմ «Համերի» հերոսը գտնվում է հոգեկան ծանր վիճակում, պահվում է «Արմավիր» քրեակատարողականում։ Հայրը պահանջում է, որ հաշվի առնելով տղայի վիճակը, նրան գոնե դատապարտյալների հիվանդանոց տեղափոխեն։ Դատապարտյալներից մեկը, ով հարազատական կապեր ունի Սահրադյանների  հետ, դիմում է գրել ՔԿՀ ղեկավարությանը՝ խնդրելով, որ Գեղամ Սահրադյանին տեղափոխեն իր խուցը։ Այդ անձն է ժամանակին Գեղամին թմրամոլ դարձրել, եւ հայրը մտավախություն ունի, որ բերդում որդու հիվանդագին կախվածությունը թմրամիջոցներից միայն կավելանա։ Գեղամի հայրն այս մասին հայտնել է ՔԿՀ ղեկավարությանը։ 
Ոստիկանությունից հայտնեցին, որ Հանրապետության հրապարակի միջադեպին մասնակից ոստիկանների գործողությունների շուրջ ծառայողական քննություն է իրականացվում։