Խառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյանը վայրէջք է կատարել Ֆրանկֆուրտում (տեսանյութ)Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և բեռնատարը․ վիրավոր կաԳորիսի ՏԻՄ ընտրություններին «Ապրելու երկիր»-ն ու «ՀայաՔվե»-ն հանդես կգան «Ապրելու քվե» դաշինքովՄարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է«Ընդդիմադիրները քաղաքականապես ռուս են». «Կարևորը թուրք չլինես». ՔՊ-ականին արձագանքեց ընդդիմադիր պատգամավորըՀորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել հերթական տանկերը
Ինձ լավ եմ զգում և առաջիկա օրերին կվերադառնամ աշխատանքի. ավտովթարիից հետո թատրոնի տնօրենը գրառում է արել
Ծովագյուղից Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգումԸնտրեցինք, ուրախացանք, փոշմանեցինք... նպաստից զրկված տավուշցիները փոշմանել ենԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը
Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածում
ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են, ընդդիմությանը միացած՝ պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում». «Հրապարակ»․ Ռուսաստանում արտակարգ պայմաններում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըԻրենց՝ միլիոններ, թոշակառուին՝ հազարներ. իշխանությունն աշխատավարձերը կտրուկ բարձրացնում է.«Ժողովուրդ»Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ (տեսանյութ)Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, հոսանքազրկված կլինեն մի շարք հասցեներ
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը
Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ». «Իրավունք» Իշխանությունները ամեն գնով փորձելու են Գևորգ Փարսյանից խլել «Կապանատան բանալին». «Հրապարակ»Ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել ՕդեսայինՈվ է ստում․ Ավինյանը, թե՞ Փաշինյանը. «Իրավունք»Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը․ «Ժողովուրդ»ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու. «Հրապարակ»«Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք. մի՛ խոսացեք՝ դժվար ա՞». Փաշինյանն օդերով է հանել նորելուկներին. «Իրավունք»ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը․ «Ժողովուրդ» Ռազմաբազան ՝ պահեստ. «Հրապարակ»Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել. «Իրավունք»Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում. «Հրապարակ»Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»Թուրքական բանակի հրամանատարներ ու զինվորներ են տեղափոխվել Ադրբեջան՝ համատեղ զորավարժության համարԷդուարդ Թոփչյանը և կինը` իրավապահների ուշադրության կենտրոնում. «Հրապարակ»Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաԹրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել
Վազող տողեր

Բոլորը իշխանություն են, օժտված են լիազորությամբ, բայց՝ ոչ պատասխանատվությամբ. «մենաշնորհը» վերապահվել է նախագահին. Սամվել Բաբայան

«Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը տարածել է հայտարարություն, որում ասվում է․ «Արցախում ներքաղաքական հնարավոր զարգացումների ֆոնին աճում է տեղեկատվական փոխհրաձգությունը: Քաղաքական վերադասավորումների արդյունքում իշխանության մեջ տեղավորվելու նպատակն, ինչ խոսք, արդարացնում է միջոցները։ Ինչևէ։

2020թ․ համապետական ընտրություններից առաջ և հետո մշտապես, այդ թվում՝ հրապարակավ, կարևորել եմ սահամանադրական բարեփոխումները։ Հարցն առանցքային էր նաև «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի և «Միասնական հայրենիք» կուսակցության միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում։ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը սրվեց հետպատերազմական շրջանում։ Սահմանադրության փոփոխության նախաձեռնության՝ մեկ քայլ առաջ, երկուսը՝ հետ մարտավարությունը հանգեցրեց սահմանադրական ճգնաժամի, որը լուծելու փորձերը կապվեցին կադրային քաղաքականության և/կամ առանձին անձանց փոխատեղումների հետ։ Այս մոտեցումը ևս սոսկ իրավիճակային էր, որը, հավասարակշռելու փոխարեն, հակակշռեց իշխանությունը՝ իր հերթին առավել խորացնելով ճգնաժամը։

Արցախի «սուպերնախագահական» կառավարման մոդելում, կարծես թե, տարանջատվել են իշխանության թևերը, բայց ոչ հավասարակշռման գործնական մեխանիզմները․ ամեն բան սկսում է նախագահի ինստիտուտից և կրկին հանգում դրան։ Ասել է թե՝ բոլորը կարող են որոշում կայացնել, բայց այդ բոլոր որոշումների հետևանքների պատասխանատվությունը կրկին վերագրվում է նախագահին։ Ահա թե ինչու բոլորը իշխանություն են, բայց՝ անմեղսունակ, բոլորն օժտված են լիազորությամբ, բայց՝ ոչ պատասխանատվությամբ։ Ցանկության դեպքում իսկ չեն կարող այն ստանձնել, պատասխանատվության «մենաշնորհը» Սահմանադրությամբ վերապահվել է նախագահին։

Սահմանադրական նման կարգավորումների պայմաններում արդյո՞ք ինչ-որ մեկը ցանկություն կունենա իշխանություն լինել, արդյո՞ք ինչ-որ մեկը կարող է ձգտել պաշտոն զբաղեցնել։ Ինչ-որ մեկը՝ գուցե, բայց ո´չ ես։

Արցախում ստեղծված սահմանադրական ճգնաժամը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով Արցախի քաղաքական և հասարակական շրջանակների խղճին է, ովքեր տառապում են բացառապես պաշտոն զբաղեցնելու, պետական բյուջեից սնվելու, իշխանական շրջանակներին հնարավորինս մերձ հարելու մոլուցքով, բայց ոչ քաղաքական և հասարակական պատասխանատվություն կիսելու պատրաստակամությամբ։

Արցախում և նրա շուրջը ստեղծված իրավիճակը սահմանադրական ճգնաժամի ուղղակի հետևանք է, ուստի, փոխանակ զբաղվելու դրա հետևանքները մեղմելու պարապ գործով, բոլորիս ջանքերը պետք է ուղղվեն դրա պատճառների վերացմանը։

Կոչ եմ անում Արցախի սուբյեկտայնության վերջին փշրանքների պահպանմամբ մտահոգ շրջանակներին բոլոր հնարավոր ջանքերն ուղղել ճգնաժամի հանգուցալուծմանը, որը կարող է հնարավոր դառնալ բացառապես սահմանադրական փոփոխությունների եղանակով»։