Ջրվեժի և Նուբարաշենի խճուղու հարակից ձորակում դի է հայտնաբերվել
Newspress.am-ի աղբյուրների փոխանցմամբ` Ջրվեժի Նուբարաշեն խճուղու հարակից ձորակում հայտնաբերվել է մոտ 80 տարեկան տղամարդու դի, ինչի մասին մեզ հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվության բաժնից:
Սպարտակ Նիկոլյանի դին հայտնաբերվել է հունվարի 22-ին: Նկատեք, որ մինչ այդ տղամարդը համարվել է անհետ կորած:
Նախնական տվյալներով` նրա վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Գործի առնչությամբ կատարվում է հետաքննություն: