«Հանցախմբի» գործով կալանավորված 30-ամյա Լիլիթ Թորոսյանն ազատ է արձակվել
2015 թվականի նոյեմբերի 25-ին Նորք Մարաշում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր» խմբի գործով կալանավորված 30-ամյա լրագրող Լիլիթ Թորոսյանն այսօր ազատ է արձակվել:
Newspress.am-ի հետ զրույցում տեղեկատվությունը հաստատեց նրա պաշտպան Գեղամ Հակոբյանը:
Նախաքաննչական մարմինը չէր միջնորդել, որպեսզի նրա կալանքը երկարաձգվի: Որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Հիշեցնենք, որ Լիլիթ Թորոսյանը Շիրակի Արեւիկ գյուղի բնակիչ է, աշխատել է Գյումրու «Մարիամ» ռադիոկայանում: