Կաշառակերության համար աշխատանքից ազատվել է ՀՀ Ռազմական ոստիկանության 2 պաշտոնյա
Newspress.am-ի տեղեկություններով երեկ` փետրվարի 13֊ին, կոռուպցիոն գործարքի կասկածանքով, աշխատանքից ազատվել է ՀՀ Ռազմական ոստիկանության 2 պաշտոնյա։
Նրանցից մեկը ՌՈ պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Վահագն Աղաջանյանն է (մականունը՝ Դիշովկա): Մյուսը` ՌՈ վարչության պետի տեղակալ, գնդապետ Արամ Բաղդասարյանը (մականունը՝ Թզուկ)։
Տեղեկություններ կան, որ պաշտոնազրկմանը կհաջոդվի նաև կալանավորումը։
Հարկ է նկատել, որ կաշառակերության մեջ մեղադրվող պաշտոնյաները վերջերս պարգևատրումներ են ստացել: Քննչական կոմիտեից Վահագն Աղաջանյանը պարգևատրել է «Համագործակցության համար» մեդալով: Իսկ Արամ Բաղդասարյանը՝ հուշանվերով:
Չի բացառվում, որ այս երկու պաշտոնյայի պարգևատրումները հետագայում վերանայվեն: