Կարմիր խաչի միջնորդությամբ Հայաստանից Արցախ է տեղափոխվել 20 մարդ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Հայաստանից Արցախ է տեղափոխվել 20, իսկ հակառակ ուղղությամբ՝ 23 մարդ։
Ինչպես հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը, նրանք Հայաստան են տեղափոխվել ընտանիքների հետ վերամիավորվելու համար: