Հայաստան-Կիպրոս հարաբերությունները խորանում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում. Փաշինյանը՝ Կիպրոսի նորընտիր նախագահին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Խրիստոդուլիդեսին Կիպրոսի նախագահ ընտրվելու առիթով:
«Հարգելի Նիկոս Խրիստոդուլիդես, ցանկանում եմ իմ ջերմ շնորհավորանքները հղել Ձեզ՝ Կիպրոսի Հանրապետության 8-րդ նախագահ ընտրվելու կապակցությամբ։
Հայաստան-Կիպրոս հարաբերությունները խորանում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, և Դուք այդ հարցում հսկայական ներդրում ունեք»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Նիկոլ Փաշինյանը։
Dear Mr. @Christodulides, I'd like to extend my warm congratulations to You on being elected as the 8th President of the Republic of #Cyprus.