Միջադեպ՝ Գյումրիում․ պարեկները քաշքշել են բանակում ծառայության ընթացքում 2 ոտքը կորցրած քաղաքացուն (լուսանկար)
Գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը լուսանկար է տարածել իր էջում՝ դիմելով ՀՀ ոստիկանությանն ու Գլխավոր դատախազությանը։
«Թուրք ասկյարները բնականաբար ատում են հայոց բանակը, զինվորականներին և բանակում հաշմանդամություն ստացածներին (երկու ոտքը կորցրած):
Քիչ առաջ, Գյումրու պարեկային ծառայության տխրահռչակ առաջին դասակի ասկյար ռաֆիկ հայրապետյանը, մոտեցել է Գյումրու մաքսատան մոտակայքում, թույլատրելի վայրում կանգնած Արթուր Ավետիսյանին, ոչ իրավաչափ պահանջներ ներկայացրել, քաշքել, ապա հեռացել։
Արթուրը հայոց բանակում ծառայության ընթացքում կորցրել է երկու ոտքը...»:
