Իրանում 100 մարդ է ձերբակալվել Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակման մեղադրանքով
Իրանում, Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակվելու համար 100 մարդու է ձերբակալել։ Այդ մասին տեղեկացնում է՝ Associated Press-ը ներկայացնելով երկրի գլխավոր դատախազի հայտարարությունը:
Պաշտոնյան նշել է, որ մի քանի ձերբակալվածների արդեն ազատ են արձակել: Նշենք, որ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Թեհրանում Սաուդյան Արաբիայի ներկայացուցչության վրա հարձակումը տեղի էր ունեցել հունվարի 3-ին: Դեսպանատան շենքը հրկիզել էին, իսկ կահույքը՝ կոտրել: Երկու երկրների միջև խնդիրների սրացումը սկսվել էր Սաուդյան Արաբիայում հունվարի սկզբին շիա քարոզիչ Նիմր Ան-Նիմրին մահապատժի ենթարկելուց հետո, ում սաուդյան իշխանություններն ահաբեկիչ են համարում։