Նոր ու ժամանակակից լապտերներով կահավորվել է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանն ու հարակից տարածքները
Երևանի մետրոպոլիտենի կայարանային համալիրներում և կայարանների հարակից տարածքներում լուսավորման համակարգերի արդիականացման լայնածավալ ծրագրեր են իրականացվում։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ արդեն իսկ նոր ու ժամանակակից լապտերներով են կահավորված «Հանրապետության հրապարակ» կայարանն ու հարակից տարածքները: