Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և բեռնատարը․ վիրավոր կաԳորիսի ՏԻՄ ընտրություններին «Ապրելու երկիր»-ն ու «ՀայաՔվե»-ն հանդես կգան «Ապրելու քվե» դաշինքովՄարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է«Ընդդիմադիրները քաղաքականապես ռուս են». «Կարևորը թուրք չլինես». ՔՊ-ականին արձագանքեց ընդդիմադիր պատգամավորըՀորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել հերթական տանկերը
Ինձ լավ եմ զգում և առաջիկա օրերին կվերադառնամ աշխատանքի. ավտովթարիից հետո թատրոնի տնօրենը գրառում է արել
Ծովագյուղից Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգումԸնտրեցինք, ուրախացանք, փոշմանեցինք... նպաստից զրկված տավուշցիները փոշմանել ենԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը
Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածում
ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են, ընդդիմությանը միացած՝ պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում». «Հրապարակ»․ Ռուսաստանում արտակարգ պայմաններում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըԻրենց՝ միլիոններ, թոշակառուին՝ հազարներ. իշխանությունն աշխատավարձերը կտրուկ բարձրացնում է.«Ժողովուրդ»Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ (տեսանյութ)Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, հոսանքազրկված կլինեն մի շարք հասցեներ
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը
Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ». «Իրավունք» Իշխանությունները ամեն գնով փորձելու են Գևորգ Փարսյանից խլել «Կապանատան բանալին». «Հրապարակ»Ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել ՕդեսայինՈվ է ստում․ Ավինյանը, թե՞ Փաշինյանը. «Իրավունք»Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը․ «Ժողովուրդ»ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու. «Հրապարակ»«Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք. մի՛ խոսացեք՝ դժվար ա՞». Փաշինյանն օդերով է հանել նորելուկներին. «Իրավունք»ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը․ «Ժողովուրդ» Ռազմաբազան ՝ պահեստ. «Հրապարակ»Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել. «Իրավունք»Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում. «Հրապարակ»Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»Թուրքական բանակի հրամանատարներ ու զինվորներ են տեղափոխվել Ադրբեջան՝ համատեղ զորավարժության համարԷդուարդ Թոփչյանը և կինը` իրավապահների ուշադրության կենտրոնում. «Հրապարակ»Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաԹրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ Դանիելյան
Քաղաքականություն

Պետք է պատրաստվենք դիմագրավելու այն իրական սպառնալիքներին, որոնք գալիս են Թուրքիայից. Ավետիք Չալաբյան

Հասարա-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գրել է.

«Մեկ շաբաթ է անցել Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից։ Արդեն հիմա, երբ զոհերի թիվը պաշտոնապես անցել է 30,000-ը միայն Թուրքիայում, և օր օրի շարունակում է աճել, պարզ են դառնում այս աղետի վիթխարի մասշտաբները՝

- միայն Թուրքիայում, 13-15 միլիոն մարդ է ապրում այն շրջաններում, որոնք առավել տուժել են այս աղետից, նրանց մեծ մասը անմիջականորեն տուժել են երկրաշարժից,

- Երկրաշարժի արդյունքում ավերվել է մոտ 8000 շինություն, հազարավոր այլ շինություններ, թեև դեռ կանգուն են, պետք է քանդվեն, քանի որ այլևս օգտագործման պիտանի չեն

- Երկրաշարժի պատճառած նյութական վնասը գնահատվում է մոտ 150-200 մլրդ ԱՄՆ դոլարի կարգի, սա համադրելի է Թուրքիայի ողջ պետական բյուջեի հետ,

- երկրաշարժից տուժած շրջաններում արդեն զանգվածային անկարգություններ են տեղի ունենում, մի շարք երկրներ ստիպված են եղել արդեն էվակուացնել իրենց փրկարար ջոկատները,

- Այս ամենի արդյունքում Թուրքիայի 10 նահանգներում 3 ամսով արտակարգ դրություն է հայտարարված, այն կարող է հետո էլ շարունակվել, իսկ երկրում այս տարի նախատեսված ընտրությունները կարող են արդյունքում հետաձգվել։
Այս ամենը վկայում է նրա մասին, որ Թուրքիան բախվել է իր պատմության մեջ դեռևս նմանը չունեցող, աննախադեպ մասշտաբների աղետի, և ստիպված է լինելու կենտրոնանալ նրա հետևանքները վերացնելու վրա, ընդ որում դեռ երկար տարիներ։ Առնվազն խելամիտ կլիներ, որ Թուրքիայի կառավարությունը այս պայմաններում, ակնկալելեվ աշխարհի մարդասիրական վերաբերմունքը, սկսեր վերանայել իր գործելաոճը այն հարևանների նկատմամբ, որոնք առավել տուժել են նրա ագրեսիվ գործողություններից անցած տասնամյակների ընթացքում՝ կլինի դա Հայաստանը, Սիրիան, Կիպրոսը, Հունաստանը թե Իրաքը։

Հայաստանի իշխանությունները, օրինակ, ձեռք են մեկնել Թուրքիային, թեև բնավ պարտավոր չէին, հաշվի առնելով այն քաղաքականությունը, որը Թուրքիան վարում է վերջին տասնամյակներին Հայաստանի նկատմամբ՝ Ցեղասպանության մերժում, Հայաստանի շրջափակում, Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմի անմիջական մասնակցություն և փաստացի ղեկավարում, Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հանցագործությունների անվերապահ խրախուսում, և այլն։ Այս պայմաններում առնվազն պարկեշտ կլիներ, որ Թուրքիան գնահատեր Հայաստանյան իշխանությունների ևս «աննախադեպ» ժեստը, և առնվազն վերացներ Հայաստանի ամոթալի շրջափակումը, կամ ազդեր Ադրբեջանի վրա՝ վերացնելու Արցախի արդեն երկու ամիս տևող խայտառակ շրջափակումը։

Մենք, հայերս, երբեմն չափից դուրս բարի և ներողամիտ ենք, և նույնիսկ պատմական թշնամու հետ տեղի ունեցած ողբերգությանը արձագանքում ենք առավել մարդասիրական կերպով։ Բայց մենք պարտավոր չենք դա անել մեր սեփական կյանքի և արժանապատվության հաշվին, և պարտավոր ենք նաև առնվազն փոխադարձություն պահանջել դիմացիններից։

Եթե Թուրքիան նույնիսկ այս պայմաններում շարունակի իր թշնամական գործելոճը Հայաստանի նկատմամբ, չբացի Հայաստանին կապող ճանապարհները և երկաթուղին, կամ էլ Ադրբեջանը շարունակի շրջափակված պահել Արցախը, ապա «խաղաղության օրակարգի» մասին ողջ խոսակցություննները ընդամենը պարապ ճամարտակություն էին՝ կոչված մեզ շեղելու իրականությունից, և քողարկելու մեր հարևանների իրական մտադրությունները։

Մենք պետք է համապատասխանաբար ամենալուրջ հետևությունները անենք մեզ համար, և պատրաստվենք դիմագրավելու այն իրական սպառնալիքներին, որոնք գալիս են Թուրքիայից, եթե այն, ի հեճուկս իր աննախադեպ ծանր վիճակին, շարունակի իր շովինիստական և հայատյաց քաղաքականությունը»: