Սեյրան Օհանյանը ոչ թե Ազգային, այլ Արցախի հերոս է. հայտարարությունները, թե պետք է կոչումից զրկել՝ ձեռքբերումները վարկաբեկելու համար է. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
«Մի իշխանություն, որը նույնիսկ հիմա ՊՆ 71 գույք հանել է վաճառքի, մեղադրում է անպիտան հողատարածքն օտարելու մեջ»: ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանի կողմից հողի օտարման հետ կապված դատախազության մեղադրանքին:
«Զորամասի մասին խոսում է մի իշխանություն, որը տասնյակ զորամասեր թողեց թշնամուն»,- ասաց Մինասյանը։
Պատգամավորը նկատեց նաև, որ իշխանությունները չգիտեն անգամ, որ Սեյրան Օհանյանն Ազգային հերոս չէ՝ Արցախի հերոս է. «Բայց իշխանության հայտարարությունները, թե պետք է հերոսի կոչումից զրկել, էլի քայլ է՝ վարկաբեկելու ունեցած ձեռքբերումները»,- ասաց Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։