Դուք տեղյա՞կ եք եղել, որ զորամասն օտարման ենթակա չէ և օտարել եք. լրագրողի հարցը՝ Օհանյանին (տեսանյութ)
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հերթական անգամ վստահեցնում է՝ Գլխավոր դատախազի կողմից ԱԺ-ում ներկայացված գործը շինծու է: Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում:
Հարցին, թե՝ տեղյա՞կ է եղել Օհանյանը, որ զորամասն օտարման ենթակա չէ և օտարել է, վերջինս պատասխանեց, որ զորամասը, որի մասին խոսել է դատախազը, ժամանակին եղել է զինվորների կեցավայր, որը, զինվորներին տեղափոխելուց հետո, դարձել է ավելորդ ծախսերի աղբյուր:
Մանրամասները՝ տեսանյութում