Ստրասբուրգում այսօր բացվում է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը
Այսօր Ստրասբուրգում բացվում է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը։
Հունվարի 26-ին կքննարկվեն հակահայկական 2 զեկույցներ` «Բռնության էսկալացիան ԼՂ-ում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» զեկույցը պատրաստվել է պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի (Մեծ Բրիտանիա) կողմից, պատգամավոր Միլիցա Մարկովիչի (Բոսնիա և Հերցեգովինա) կողմից պատրաստվել է մյուս՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչներին միտումնավոր ջրից զրկելը» զեկույցը։
Նստաշրջանը կավարտվի հունվարի 29-ին։