Մաղթենք, որ մեր համերաշխությունը լինի մշտատև. Կարո Փայլանը՝ Հայաստանից ուղարկված օգնության մասին (տեսանյութ)
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությանը և գրել:
«Թուրքիա-Հայաստան սահմանը, որ երեսուն տարիէ ի վեր փակ էր, բացուեցաւ մարդասիրական օգնութեան համար։ Մաղթենք, որ մեր համերաշխութիւնը ըլլայ մշտատեւ»,- գրել է նա:
Նշենք, որ հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարներն անցել են սահմանը Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։