Արցախի կյանքի ճանապարհն արգելափակած ադրբեջանցի կեղծ բնապահպանների դիմակազերծումը շարունակվում է
Արցախցի Ալեն Ղուլյանը շարունակում է դիմակազերծել Արցախի կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքն արդեն ավելի քան երկու ամիս՝ 62 օր փակած ադրբեջանցի «բնապահպաններին»։
Այս անգամ ֆեյսբուքի իր էջում Ղուլյանը հրապարակել է ադրբեջանցի հերթական կեղծ բնապահպանի լուսանկարը և կից գրել․ «Չգիտեմ՝ ինչ «բնապահպան» է Ֆլորա Վասիլին։ Կարծես՝ միայն անունն է ասոցացվում բնության հետ, իսկ այն, որ իրականում նրա մոտ ուժեղ ձգողականություն կա դեպի հետուխուզական-հարվածային անօդաչուները, փաստ է»։