Ով կապիտուլյանտական ա, նա հոգով թույլ մարդ ա, որովհետև ընդունում ա Թուրքիայի թելադրած ասելիքը. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը, անդրադառնալով Հայաստանից Թուրքիա ուղարկված հումանիտար օգնությանը, Ֆյեսբուքի իր էջում գրել է․ «Թույլ մարդիկ համակերպվում և ընդունում են դոմինանտ ասելիքը։ Օրինակ՝ որ Բերձորի միջանցքը ռուսական պատասխանատվության գոտին ա, թող իրանք բացեն, իսկ Հայաստանն էլ դե իրա համար թիթեռնիկ ա նկարում, այդ թվում՝ Թուրքիային օգնում։
Ուժեղ մարդիկ թքած ունեն այնպիսի ստատուս-քվոյի վրա, որը ՍԽԱԼ Ա։ Ոչնչացնել ա պետք այնպիսի ստատուս-քվոն, որում Հայաստան կոչվող պետությունը չի օգնում հայերին, օգնում ա թուրքերին։ Էլ ինչի՞ համար ա պետք տենց Հայաստանը։
Ով լևոնակապիտուլյանտական ա, նա հոգով թույլ մարդ ա, որովհետև ընդունում ա «միջազգային հանրության», այսինքն՝ Թուրքիայի թելադրած ասելիքը»։