Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանում բնակարան ու բնակելի տուն են գնել. Sputnik Արմենիա
Ադրբեջանի քաղաքացիները 2022-ի ընթացքում Հայաստանում 2 անշարժ գույք են ձեռք բերել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից` ի պատասխան գրավոր հարցման։
Ստացված տեղեկանքի համաձայն` Ադրբեջանի քաղաքացիները 2022-ի ընթացքում 1 բնական են ձեռք բերել Երևանի բազմաբնակարան շենքերից մեկում և 1 անհատական բնակելի տուն` Լոռու մարզում։
Կադաստրից նաև հայտնել են, որ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիները 2022-ին ՀՀ-ում 11 անշարժ գույք են գնել` 11 բնակարան Երևանի բազմաբնակարան շենքերում։ Մարզերում Թուրքիայի քաղաքացիներն անշարժ գույք չեն գնել։