Պետք է դիմահար կրակով ոչնչացնեին հենց բարձրացավ մայթի վրա՝ կվիրավորվեր, թե կզոհվեր, կարևոր չի. Արսեն Թորոսյան (ֆոտո)
Առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան մեկնաբանություն է թողել, որում առաջարկում է նախօրեին աղմկահարույց միջադեպի վարորդի ուղղությամբ կրակոց արձակել:
«Պետք է դիմահար կրակով ոչնչացնեին հենց բարձրացավ մայթի վրա՝ կվիրավորվեր, թե կզոհվեր, կարևոր չի»,- ֆեյսբուքյան մեկնաբանությունում գրել է Թորոսյանը։
