Խաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետևանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ ՍահակյանԲԴԽ-ն Մարինե Մխիթարյանի թեկնածությունն է առաջարկել նախագահին՝ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համարԲաքվում պահվող հայ գերիների խnշտшնգnւմները շարունակական բնույթ են կրում. Սիրանուշ ՍահակյանԹուրքիայում ջրհեղեղների հետևանքով կան զոհեր և անհետ կորածներԱզատան գյուղում բնակարանի գողությունը բացահայտվել է. եղել են 4 հոգով, որոնցից մեկը՝ համագյուղացի (տեսանյութ)«Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում». Էդուարդ Շարմազանով
Մամուլ

Հերթական մահակը՝ ընդդիմադիր համայնքապետերի գլխին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը շարունակում է Հայաստանում բնաջնջել  ժամանակակից ժողովրդավարության երկու գլխավոր հաստատությունները՝ իշխանությունների տարանջատման սկզբունքը՝ վերացնելով դատարանների անկախությունը և իշխանության ապակենտրոնացումն ու տեղական ինքնակառավարումը։ 

Գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում Քրեական դատավարության օրենսգրքում եւ «Դատախազության մասին» օրենքում, որով ընդդիմադիր համայնքապետերի գլխին հերթական մահակն է ստեղծում․ այն կլինի դատախազության ձեռքում, ինչպես նաեւ՝ այդ մահակով փորձում է ուղղորդել անաչառ դատավորներին։

Դա ենթադրում է դատախազության կողմից բացառիկ դեպքում համայնքային շահերի պաշտպանության հայցի հարուցում։ «Մասնավորապես՝ առաջարկվում է «պետական շահեր» եզրույթում «պետական» բառից հետո փակագծերում լրացնել «համայնքային» բառը»,- խորհրդարանում նախագծի քննարկման ժամանակ մանրամասնեց արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, ով նշանակված էր որպես հիմնական զեկուցող, եւ շարունակեց հիմնավորել․ «Ներկա օրենքում կիրառվող «պետական շահեր» եզրույթը սահմանափակ մեկնաբանելիս համայնքային միջոցների անարդյունավետ տնօրինման դեպքում, համայնքին, ՀՀ-ին պատճառված վնասի վերականգնման հարցում առաջանում են էական խոչընդոտներ։ Այդպիսի մեկնաբանության դեպքում կասկածի տակ է դրվում դատախազության՝ բացառիկ դեպքերում համայնքային շահի պաշտպանության հայց ներկայացնելու իրավասությունը։ Օրինակ՝ համայնքի ղեկավարի կողմից իրավախախտ գործողություններով համայնքին պատճառված վնասի դեպքում, երբ տվյալ պաշտոնատար անձի արարքը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով չի դիտարկվում որպես հանցանք՝ ստացվում է մի իրավիճակ, որ պատճառված վնասի վերականգնման միակ տարբերակը համայնքի ղեկավարի կողմից համայնքի անունից իր իսկ դեմ հայց ներկայացնելն է, իսկ նշված հայցը չներկայացնելու դեպքում չկա որեւէ մարմին, որն իրավասու կլինի միջոցներ ձեռնարկել հայցի հարուցման ուղղությամբ»։ 

Հիմա՝ ավելի պարզ, թե ինչ է ուզում կառավարությունը։ Մայր օրենքով տեղական ինքնակառավարումն ունի ապակենտրոնացված, ինքնուրույն բնույթ. «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը», մինչդեռ առաջարկվող փոփոխությամբ վերացվում է ինքնակառավարումը, եւ ՏԻՄ-երի նկատմամբ վերահսկողություն է սահմանում դատախազությունը։ Դրանից բացի, համայնքային շահը չի նույնացվում պետական շահի հետ, այն հանրային շահ է, և նույնականացումը ևս կնշանակի Սահմանադրության ոտնահարում, քանի որ «հանրային շահ» հասկացությունը ներառում է պետական եւ համայնքային շահերը։

Գաղտնիք չէ, որ 2018 թվականից սկսած՝ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր կամ անցանկալի համայնքապետերից ազատվելու  քրեական ճանապարհ է որդեգրել, իրավապահները շինծու գործեր են հարուցում համայնքապետերի դեմ, ոմանք վախենալով՝ միանգամից հրաժարական են տալիս, ոմանք կռվում են մինչեւ վերջ ու դատարանի որոշմամբ ապացուցում անմեղությունը։ Այս փոփոխությունը, կարելի է ասել, խիզախ, պայքարող պաշտոնյաների դեմ է, դրանով մեկ կրակոցով երկու նապաստակ կխփեն․ դատախազությունն իրավունք կստանա դատարանի ոչ նիկոլահաճո որոշումը բողոքարկել այլ ատյաններում ու սրտի դատավորների միջոցով հասնել ցանկալի վճիռների՝ լուծելով ըմբոստ համայնքապետերի հարցերը։ Բացի այդ, իրավունքը ստանալով, ուղերձ կփոխանցվի անաչառ դատավորներին, որ այս ու այն կողմ չընկնեն ու միանգամից լուծեն ըմբոստների հարցերը։

Փոփոխությունները քննադատեց նաեւ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը. «Մեր խորին համոզմամբ՝ համայնքային շահը բերել, պետական շահի հետ զուգահեռել եւ ներկայացնել դա որպես պետական շահ՝ հակասում է սահմանադրական կարգավորումներին, որովհետեւ «հանրային շահ» հասկացությունը ներառում է պետական եւ համայնքային շահերը, հետեւաբար՝ համայնքային շահը բերել մտցնել պետական շահի մեջ, սա լրացուցիչ քաղաքական լծակի պատկեր է ձեւավորում՝ հատկապես ՏԻՄ մարմինների ընդդիմադիր հատվածի վրա գործադրելու ուղղությամբ»։

Նկատենք, որ պետաիրավական հանձնաժողովի անունից՝ Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում, ըստ էության, չպնդեց հակասահմանադրականության փաստը՝ դուխով առաջարկելով դիմել Սահմանադրական դատարան, որը վաղուց արդեն զավթել ու յուրային դատավորներով են համալրել և կասկած չունեն, որ ցանկացած հայցի դեպքում իշխանահաճո որոշում են ստանալու։

«Պարոն Մինասյան, տեղական ինքնակառավարման մարմիններն անկախ են կենտրոնական մարմիններից, բայց պետությունից է՞լ են անկախ։ Ինչո՞ւ ենք առարկում նրա դեմ, որ լրացուցիչ լծակ ունենա այդ համայնքի բնակչությունը՝ պահանջելու դատախազությունից՝ որոշակի միջոցներ ձեռնարկելու։ Չեմ կարող հասկանալ։ Սահմանադրական արգելքի մասին երբ խոսում ենք, նախ մենք ուսումնասիրեցինք Սահմանադրության բովանդակությունը, պարզեցինք, որ 8-րդ գլխում, որ դատախազության մասին է խոսվում, «հանրային շահ» եզրույթ չի օգտագործվում, «պետական շահ», գուցե հետխորհրդային տրամաբանությունից ելնելով, մնացել է։ Ասել ենք ձեզ, հանձնաժողովի մոտեցումն է, եթե գտնում եք, որ այստեղ պետք է փոփոխություն կատարվի, կամ նորմը Սահմանադրությանը համահունչ չէ, դա ձեր սահմանադրական իրավունքն է, նախագծի ընդունվելուց հետո վիճարկեք նախագիծը Սահմանադրական դատարանում։ Եթե մտածում եք, որ համայնքային շահը դուրս է «պետական շահ» հասկացությունից, սրա վերջնական պատասխանը կարող է տալ Սահմանադրական դատարանը։ Խնդրեմ»։