ՀՅԴ-ն կլուծի իշխանության ձայների անվտանգության հարցը
ՀՅԴ-ի հարցը որոշված է ու որոշվում է, պարզապես մնում է հասկանալ` ով որ պաշտոնը կզբաղեցնի: Շատ է խոսվում, որ դաշնակցական Լևոն Մկրտչյանը կզբաղեցնի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Այս պաշտոնը թափուր էր մնացել Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո: Անգամ տպավորություն կար, որ սա մի պաշտոն է, որը ստաղված էր հատուկ Արթուր Բաղդասարյանի համար, որովհետև նրա լինել-չլինելով մեր անվտանգության ոլորտում առանձնապես ոչինչ չփոխվեց:
Ի՞նչ կփոխվի Լևոն Մկրտչյանի նշանակումով: Գուցե ՀՅԴ-ն վերցնելով այս պաշտոնը` փորձի անվտանգ պահել իշխանության հասանելիք ձայները: Անվտանգության այլ հարց ՀՅԴ-ն այս պաշտոնում դժվար թե լուծի: Հնարավոր է` նաև մի քանի անգամ էլ կերուխում ունենան ռուս պաշտոնակիցների հետ ու դրանով վերջակետ դնեն մեր անվտանգության լուծվող ու չլուծվող խնդիրներին: