Ձեր բեմադրությունները հարստացրել են մեր թատերական մշակույթը. Փաշինյանի շնորհավորել է Արմեն Խանդիկյանին՝ 80-ամյակի առթիվ
Ադրբեջшնgիների համար կան հայեր, որոնց պետք է nչնչшgնել, արևելյան խnրամանակ ժպիտի ներքո փնտրեք յաթшղшն. քաղաքագետ
Վեհափառն ու 6 եպիսկոպոսը չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՔաղաքացին տեսանկարահանել և պնդել էր, որ խանութի աշխատակիցը «Դիխլոֆոս» է փչել վաճառվող մրգերի վրա. ՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացնում Աբովյանում 2 տղամարդ ծեծի են ենթարկել 36-ամյա մեկ այլ տղամարդու․ կասկածյալներից մեկը հայտնաբերվել էԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյանը վայրէջք է կատարել Ֆրանկֆուրտում (տեսանյութ)Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և բեռնատարը․ վիրավոր կաԳորիսի ՏԻՄ ընտրություններին «Ապրելու երկիր»-ն ու «ՀայաՔվե»-ն հանդես կգան «Ապրելու քվե» դաշինքովՄարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է«Ընդդիմադիրները քաղաքականապես ռուս են». «Կարևորը թուրք չլինես». ՔՊ-ականին արձագանքեց ընդդիմադիր պատգամավորըՀորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել հերթական տանկերը
Ինձ լավ եմ զգում և առաջիկա օրերին կվերադառնամ աշխատանքի. ավտովթարիից հետո թատրոնի տնօրենը գրառում է արել
Ծովագյուղից Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգումԸնտրեցինք, ուրախացանք, փոշմանեցինք... նպաստից զրկված տավուշցիները փոշմանել ենԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը
Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածում
ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են, ընդդիմությանը միացած՝ պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում». «Հրապարակ»․ Ռուսաստանում արտակարգ պայմաններում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըԻրենց՝ միլիոններ, թոշակառուին՝ հազարներ. իշխանությունն աշխատավարձերը կտրուկ բարձրացնում է.«Ժողովուրդ»Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ (տեսանյութ)Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, հոսանքազրկված կլինեն մի շարք հասցեներ
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը
Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ». «Իրավունք» Իշխանությունները ամեն գնով փորձելու են Գևորգ Փարսյանից խլել «Կապանատան բանալին». «Հրապարակ»Ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել ՕդեսայինՈվ է ստում․ Ավինյանը, թե՞ Փաշինյանը. «Իրավունք»Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը․ «Ժողովուրդ»ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու. «Հրապարակ»«Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք. մի՛ խոսացեք՝ դժվար ա՞». Փաշինյանն օդերով է հանել նորելուկներին. «Իրավունք»ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը․ «Ժողովուրդ» Ռազմաբազան ՝ պահեստ. «Հրապարակ»Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել. «Իրավունք»Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում. «Հրապարակ»Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»Թուրքական բանակի հրամանատարներ ու զինվորներ են տեղափոխվել Ադրբեջան՝ համատեղ զորավարժության համարԷդուարդ Թոփչյանը և կինը` իրավապահների ուշադրության կենտրոնում. «Հրապարակ»Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաԹրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումը
Քաղաքականություն

Փաստաբանները կդիմեն Աժ՝ Սեդա Սաֆարյանի կարգապահական կանոնների խախտումների առիթով ՍԴ դիմելու համար

Սեդա Սաֆարյանը, լինելով դատավոր, 32 օր շարունակ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։

«ԼԵԳԻՍՏ» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արսեն Բաբայանն ու Սոս Հակոբյանը փետրվարի 10-ին հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացրեցին Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի կողմից Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված անհամատեղելիության պահանջների և կարգապահական կանոնի կոպիտ խախտումների փաստերի մասին:

Հիշեցնենք, որ դեռևս հունվարին մամուլում հրապարակվել էր դեկտեմբերի 28-ին դատարան ներկայացված բողոքի լուսապատճեն, որը ստորագրված էր փաստաբան Սեդա Սաֆարյանի կողմից, մինչդեռ Սեդա Սաֆարյանը, իր պնդմամբ, դեկտեմբերի 16-ից հանդիսանում է Սահմանադրական դատարանի դատավոր և չէր կարող զբաղվել փաստաբանությամբ: Ինքը, Սեդա Սաֆարյանը, փաստացի ընդունելով, որ կատարել է փաստաբանություն, այդ երևույթը գնահատել էր որպես «մի փոքրիկ խնդիր»: Մինչդեռ, ինչպես պնդում են փաստաբաններ Արսեն Բաբայանն ու Սոս Հակոբյանը, դա ոչ թե փոքրիկ խնդիր էր, այլ՝ ծանր և կոպտագույն խախտում:

Արսեն Բաբայանն իր խոսքում մասնավորապես նշել է, որ 2022թ. դեկտեմբերի 5-ին դատարան վերաքննիչ բողոք ներկայացնելով, այնուհետ այդ բողոքը շտկելով և դեկտեմբեր 28-ին կրկին ներկայացնելով՝ Սեդա Սաֆարյանը ուղիղ իրականացրել է ներկայացուցչություն, այսինքն՝ փաստաբանական գործունեություն, որն արգելված էր իրեն՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի:

Բացի այդ՝ Բաբայանը պնդում է, որ այս խախտումը պետք է համարվի էական կարգապահական խախտում, քանի որ այն կատարվել է որպես ի շահ այլ անձի Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակը օգտագործելու նպատակով: Մասնավորապես, ըստ Բաբայանի կողմից հրապարակված Փաստաբանների պալատի խորհրդի որոշման, պարզվել է, որ Սեդա Սաֆարյանը դեռևս 2022 թվականի նոյեմբերի 30-ին գիտակցել է, որ ինքն առնվազն այդ օրվանից սկսած իրավունք չունի զբաղվել փաստաբանությամբ և դիմել է Փաստաբանների պալատի խորհրդին, որպեսզի կասեցվի արտոնագրի գործողությունը:

Պալատի խորհուրդը հենց նոյեմբերի 30-ով էլ կասեցրել է, ինչով հաստատվում է, որ սկսած նոյեմբերի 30-ից Սեդա Սաֆարյանն այլևս իրավունք չուներ զբաղվելու փաստաբանական գործունեությամբ: Այսինքն, Սեդա Սաֆարյանը նոյեմբերի 30-ից ունեցել է լիարժեք ընկալում, որ ինքը այլևս իրավունք չունի իրականացնել փաստաբանական գործունեություն, ինչը տվյալ արարքը Սեդա Սաֆարյանի կողմից ուղղակի դիտավորությամբ կատարելու ապացույց կարող է հանդիսանալ։

Սոս Հակոբյանն անդրադառնալով ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման դրվագին հրապարակել է ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի գործակալությունից ստացված «Սեդա Սերյոժայի Սաֆարյան» անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վկայականի քաղվածքը, որից պարզ է դարձել, որ՝ «Դեկտեմբերի 16-ից մինչև հունվարի 17-ը Սեդա Սաֆարյանի կողմից որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված լինելու ամեն օրը (32 օր շարունակ կամ 32 անգամ նույն խախտումը կատարելը) օրենսդրությամբ սահմանված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքի (անհամատեղելիության պահանջի) խախտում է»-մասնավորապես նշել է փաստաբանը հավելելով, որ այդպիսի արարքն օրենսդրությամբ սահմանված անհամատեղելիության կանոնների կոպտագույն խախտում է:

Փաստաբան Սոս Հակոբյանի պնդմամբ՝ Սեդա Սաֆարյանը միայն հունվարի 27-ին է դիմել պետական ռեգիստր որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումից իրեն հանելու համար, չնայած նրան, որ նոյեմբերի 30-ին դիմել էր Փաստաբանների պալատ՝ ասելով, որ կասեցնեն իր փաստաբանական արտոնագիրը, քանի որ ինքը գնում է ՍԴ դատավորի պաշտոնում աշխատելու։ Այսինքն, Սեդա Սաֆարյանը 32 օր շարունակ խախտել է Սահմանադրությունը՝ զբաղվելով ձեռնարկատիրական գործունեությամբ։ Նույն այդ ընթացքում, դեկտեմբերի 28-ին իրականացրել է ներկայացուցչություն (փաստաբանական գործունեություն):

Սոս Հակոբյանը նաև հայտնել է, որ այդպիսի խախտման համար օրենսդրությունը նախատեսում է պատասխանատվության բացառապես մեկ տարբերակ, այն է՝ լիազորությունների դադարեցումը:

Փաստաբանները հայտնեցին, որ պատրաստվում են դիմել Ազգային ժողով՝ Սեդա Սաֆարյանի կողմից անհամատեղելիության պահանջների և էական կարգապահական կանոնների առերևույթ խախտումների առիթով Սահմանադրական դատարան դիմելու վարույթ նախաձեռնելու համար: