Չարլզ III-ի պատռված գուլպան համացանցում կատակների առիթ է դարձել
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ն անհարմար դրության մեջ է հայտնվել մզկիթ կատարած այցի ժամանակ։ Համացանցում հայտնված կադրում օգտատերերը նկատել են միապետի պատռված գուլպան, ինչը բուռն քննարկումների առիթ է դարձել։
Ինչպես գրում է The Telegraph-ը, խնայող Չարլզ III-ը երբեք չի հետևել նորաձևության միտումներին՝ նախապատվությունը տալով ժամանակի փորձությունն անցած, արդեն մաշված, բայց սիրելի հագուստին։
Այնուամենայնիվ որոշ օգտատերեր թերահավատորեն են մոտեցել թագավորի՝ պատռված գուլպայի մասին անտեղյակ լինելու մտքին՝ ենթադրելով, որ նման քայլը կարող էր նախապես մտածված լինել։
«Չի կարող պատահել, որ նա չի իմացել անցքի մասին։ Իսկական թատրոն է», - գրել է նրանցից մեկը: