Նախագահի պաշտոնը նորացման կարիք ունի. Բարաք Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանել է երրորդ ժամկետում ԱՄՆ նախագահ դառնալու մասին հավանականության հարցին: Նրա կարծիքով` երկրի նախագահի պաշտոնում երկար ժամանակով պաշտոնավարելը բացասաբար է անդրադառնում ինչպես աշխատանքի, այնպես էլ անձնական կյանքի վրա` հաղորդում է Associated Press-ը:
«Ես չէի առաջադրվի երրորդ ժամկետի համար, եթե անգամ կարողանայի»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Օբամայի կարծիքով` այդ պաշտոնը անընդհատ նորացման կարիք ունի: