Ձեր բեմադրությունները հարստացրել են մեր թատերական մշակույթը. Փաշինյանի շնորհավորել է Արմեն Խանդիկյանին՝ 80-ամյակի առթիվ
Ադրբեջшնgիների համար կան հայեր, որոնց պետք է nչնչшgնել, արևելյան խnրամանակ ժպիտի ներքո փնտրեք յաթшղшն. քաղաքագետ
Վեհափառն ու 6 եպիսկոպոսը չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՔաղաքացին տեսանկարահանել և պնդել էր, որ խանութի աշխատակիցը «Դիխլոֆոս» է փչել վաճառվող մրգերի վրա. ՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացնում Աբովյանում 2 տղամարդ ծեծի են ենթարկել 36-ամյա մեկ այլ տղամարդու․ կասկածյալներից մեկը հայտնաբերվել էԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյանը վայրէջք է կատարել Ֆրանկֆուրտում (տեսանյութ)Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և բեռնատարը․ վիրավոր կաԳորիսի ՏԻՄ ընտրություններին «Ապրելու երկիր»-ն ու «ՀայաՔվե»-ն հանդես կգան «Ապրելու քվե» դաշինքովՄարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է«Ընդդիմադիրները քաղաքականապես ռուս են». «Կարևորը թուրք չլինես». ՔՊ-ականին արձագանքեց ընդդիմադիր պատգամավորըՀորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել հերթական տանկերը
Ինձ լավ եմ զգում և առաջիկա օրերին կվերադառնամ աշխատանքի. ավտովթարիից հետո թատրոնի տնօրենը գրառում է արել
Ծովագյուղից Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգումԸնտրեցինք, ուրախացանք, փոշմանեցինք... նպաստից զրկված տավուշցիները փոշմանել ենԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը
Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածում
ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են, ընդդիմությանը միացած՝ պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում». «Հրապարակ»․ Ռուսաստանում արտակարգ պայմաններում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըԻրենց՝ միլիոններ, թոշակառուին՝ հազարներ. իշխանությունն աշխատավարձերը կտրուկ բարձրացնում է.«Ժողովուրդ»Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ (տեսանյութ)Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, հոսանքազրկված կլինեն մի շարք հասցեներ
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը
Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ». «Իրավունք» Իշխանությունները ամեն գնով փորձելու են Գևորգ Փարսյանից խլել «Կապանատան բանալին». «Հրապարակ»Ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել ՕդեսայինՈվ է ստում․ Ավինյանը, թե՞ Փաշինյանը. «Իրավունք»Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը․ «Ժողովուրդ»ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու. «Հրապարակ»«Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք. մի՛ խոսացեք՝ դժվար ա՞». Փաշինյանն օդերով է հանել նորելուկներին. «Իրավունք»ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը․ «Ժողովուրդ» Ռազմաբազան ՝ պահեստ. «Հրապարակ»Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել. «Իրավունք»Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում. «Հրապարակ»Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»Թուրքական բանակի հրամանատարներ ու զինվորներ են տեղափոխվել Ադրբեջան՝ համատեղ զորավարժության համարԷդուարդ Թոփչյանը և կինը` իրավապահների ուշադրության կենտրոնում. «Հրապարակ»Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաԹրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումը
Քաղաքականություն

Մեր հիմնական նպատակն է, որ պետական համակարգը շարունակի արդյունավետ աշխատել անկախ անձերից. Փաշինյանը՝ Խաչատուրյանին

Բարեփոխումների օրակարգն, ըստ էության, հնարավոր չէ իրականացնել առանց Հանրապետության նախագահի աջակցության: Այս մասին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նա, ասել է. «Իհարկե, մենք բազմիցս քննարկել ենք ամենատարբեր հարցեր և մեր մոտեցումը շարունակում է մնալ այն, որ ընդհանրապես մեր առաջ ծառացող մարտահրավերներին մեր արձագանքը պետք է լինի ոչ միայն սիմետրիկ, այլև ասիմետրիկ: Ասիմետրիկ ասելով նկատի ունեմ հետևյալը, որ ընդհանրապես, ցավոք, այսօր այնքան շատ են պրոբլեմները, որ մեզ անընդհատ կարող են մտցնել այս պահի, այս րոպեի, այսօրվա խնդիրները լուծելու ռեժիմի մեջ, ինչն անհրաժեշտ է: Բայց մյուս կողմից՝ շատ կարևոր է երկարաժամկետ ռազմավարական պլանավորման և ռազմավարական բարեփոխումների օրակարգն առաջ մղելը՝ սկսած կրթական ոլորտից շարունակած առանց բացառության բոլոր ոլորտների: Մեր հիմնական նպատակն այն է, որ պետությունը, պետական համակարգը շարունակի արդյունավետ աշխատել անկախ անձերից: Բոլոր դեպքերում մարդու նշանակությունը և դերը շատ մեծ է, բայց այնուամենայնիվ այդ համակարգը մարդուն, պաշտոնյային անընդհատ մղի, դրդի, նաև որոշակիորեն պարտադրի կառուցողական աշխատանք: Այս առումով, պիտի առանձնահատուկ շնորհակալություն հայտնեմ Ձեզ՝ կառավարության գործունեությանն աջակցելու համար, որովհետև այս բարեփոխումների օրակարգն, ըստ էության, հնարավոր չէ իրականացնել առանց Հանրապետության նախագահի աջակցության: Մենք այդ աջակցությունը տեսնում ենք, զգում ենք և դա չափազանց կարևոր է:

Դուք նշեցիք Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի մասին: Այո, կարծում եմ և շնորհակալ եմ, որ այդպես եք վերաբերվում կայացրած որոշումներին, որովհետև, այո, իսկապես շատ մեծ աղետ է տեղի ունեցել և լինել անտարբեր այդ ամենի նկատմամբ՝ ուղղակի որևէ կերպ հասկանալի չէր կարող և չի կարող լինել: Մանավանդ այն համատեքստում, որ ես այդ մասին նաև Ամանորյա ուղերձում նշեցի, որ եթե ուզում ենք մեր պետության հարատևությունն ապահովել՝ պետք է աշխատենք մեր հարաբերությունների որակը փոխել շատ ուղղություններով, բայց առաջին հերթին մեր տարածաշրջանում, որովհետև անկախ ամեն ինչից մենք այստեղ ենք, և մեզ շրջապատող երկրները, մեր հարևան երկրներն էլ են այստեղ: Մենք առաջին հերթին պիտի աշխատանք տանենք այդ հարաբերությունների որակը փոփոխելու ուղղությամբ, իհարկե, հասկանալով՝ մենք այդքան միամիտ չենք, որ մտածենք, որ դա միայն մեզնից է կախված: Իհարկե, մեզնից չէ կախված և մենք ոչ մի հանգամանք չենք մոռանում: Խնդիրն այն է, թե մենք ինչ ուղղությամբ ենք ուզում դասավորել կամ գործադրել մեր ջանքերը:

Շատ կարևոր է իսկապես, որ այս բոլոր հարցերը մենք հաճախ ենք քննարկում: Կարծում եմ՝ շատերը գիտեն, որ մենք ոչ միայն պաշտոնական ֆորմատներով ենք հանդիպում, այլև ոչ պաշտոնական: Կա ըմբռնում, ներդաշնակություն և Հանրապետության նախագահի կողմից աջակցությունն իսկապես շատ կարևոր է, շնորհակալ եմ դրա համար»: