Իմ անկեղծ վշտակցության և զորակցության խոսքերն եմ հղում Սիրիայի բարեկամ ժողովրդին. ՀՀ նախագահի գրառումը Հայաստանում Սիրիայի դեսպանատան սգո մատյանում
«Իմ անկեղծ վշտակցության և զորակցության խոսքերն եմ հղում Սիրիայի բարեկամ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում». նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել Հայաստանում Սիրիայի դեսպանատանը բացված սգո մատյանում:
Նախագահ Խաչատուրյանը կարճատև զրույց է ունեցել Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանի հետ: