Ճապոնիայում ձյան պատճառով 8 մարդ է մահացել
Վերջին օրերի ընթացում տեղացած առատ ձյան պատճառով Ճապոնիայում 8 մարդ է մահացել: Նրանցից երեքը դարձել են ձնակույտի փլուզման զոհ։
Նախօրեին Ճապոնիայի տարբեր շրջաններում ձնաբքի պատճառով 5 մարդ է մահացել: Հիմնականում նրանք մահացու վիրավորում են ստացել ընկնելու կամ ճանապարհային վթարների պատճառով։
Մոտ 200 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Ձյան տեղումների պատճառով 144 ներքին չվերթ չեղարկվել է: